Ս.թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) նշեց իր հիմնադրման 5-ամյակը Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառմանը հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, սոցիալական և  միջազգային գործընկերներ, հյուրեր Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելառուսիայից, Ռուսաստանից, ինչպես նաև ՀՀ-ում դեսպանությունների, միջազգային կառույցների,  ՀԳՀՄ գործատուների տարածքային և ճյուղային միությունների ներկայացուցիչներ, ՀԳՀՄ անդամ և ոչ անդամ գործատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք:

Սյսօր ՀԳՀՄ-ն իր մեջ ներառում է 6 ճյուղային և 5 տարածքային միություններ, ինչպես նաև ուղիղ անդամներ: Ընդհանուր առմամբ ՀԳՀՄ-ը իր կառույցում ընդգրկում է 10 հազար անդամ կազմակերպություններ:

ՀԳՀՄ-ը իր հոբելյանի առթիվ ստացավ մի շարք շնորհավորանքներ պաշտոնյա անձանց և նախարարությունների ներկայացուցիչների կողմից, արտասահմանից ժամանած գործընկերներից:

Շնորհանդեսին ՀԳՀՄ-ը պատվոգրերով պարգևատրեց մի շարք կազմակերպություններին՝  իր հետ ակտիվ համագործակցության, հիմնադրման և ինստիտուցիոնալ հզորացման, մարզերում իրականացվող ծրագրերին ակտիվ մասնակցության  և աջակցության, կրթություն-աշխատաշուկա համագործակցության խթանման, հայրենական որակյալ արտադրանքի թողարկման և արտահանման խթանման համար: Իսկ ՀԳՀՄ-ն ճյուղային և տարածքային միություններին հանձնվեցին  շնորհագրեր ակտիվ անդամ լինելու կապակցությամբ:  

Հիշեցնենք, որ Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հանդիսանում է Հայաստանի գործատուների հանրապետական միության մասնավոր զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահը: