Հայաստան էր ժամանել Լեհաստանի պատվիրակությունը, որի անդամների թվում էին Լեհաստանի Արտաքին Գործերի Նախարարության, Աշխատանքի Նախարարության և աշխատանքի տեղավորման մասնավոր սեկտորի  ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 8-ին <> աշխատանքի տեղավորման ընկերության տնօրեն Նանա Հերունին հանդիպեց լեհերի հետ <> գրասենյակում, որտեղ աշխատանքի տեղավորման մասնավոր սեկտորների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին:

Կեսօրին, ավելի ուշ, տեղի ունեցավ երկօրյա սեմինար Հայաստանի զբաղվածության մասնավոր և պետական սեկտորների ներկայացուցիչների համար, որի ընթացքում լեհական կողմը ներկայացնում էր Եվրոխորհրդի և, մասնավորապես, Լեհաստանի օրենսդրությունը աշխատանքի տեղավորման ոլորտում, վիզայի, աշխատանքի իրավունքի և կացության ստացման հնարավորությունները, Լեհաստանի աշխատաշուկան և պահանջարկ վայելող թափուր աշխատատեղերը: Խոսվում էր Լեհաստանում միգրանտների խնդիրների, աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի, համաշխարհային շուկայում զբաղվածության մասնավոր գործակալությունների դերի, պարտականությունների և հեռանկարների մասին: