Վարպետաց դաս Իլգիզ Վալինուրովից կադրերի ընտրության վերաբերյալ
Հաջողությամբ ավարտվեց մեր ընկերության կողմից կազմակերպված վարպետաց դասը` անձնակազմի ընտրությամբ զբաղվող մասնագետների համար: Վարպետաց դասը վարեց, մեր կողմից հրավիրված, Ռուսաստանի ռեքրութինգի առաջատար մասնագետներից մեկը , Business Connection Կադրային լուծումների կորպորացիայի հիմնադիր և նախագահ՝ Իլգիզ Վոլինուրովը: Երկօրյա միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 16-ին և 17-ին, “Մոսկվայի տուն” բիզնես- մշակութային կենտրունում:
Վարպետաց դասին մասնակցում էին Հայաստանի առաջատար բանկերի, արտադրական, առևտրային և դիստրիբյուտորական ընկերությունների, ինչպես նաև էսթետիկ ստոմոտոլոգիայի և կոսմետոլոգիայի ցանցերի ղեկավարներ և կադրային բաժինների մասնագետներ:
Մասնակիցները ստացան անձնակազմի մասնագիտացված որոնման, վերլուծության, ընտրության և անձնակազմի գնահատման պրակտիկ գործիքներ, ուսումնասիրեցին հարցազրույցի վարման և ոճերի ժամանակակից տեխնոլոգիաներ, անցկացրեցին մի շարք գործնական իրավիճակների պարապմունքներ:
Վստաh ենք, որ ստացած հմտությունները միջոցառման մասնակիցները կգործածեն իրենց հետագա մասնագիտական գործունեության մեջ, ինչը կբարձրացնի ռեքրութմենթի գործընթացի արդյունավետությունը, ինչից էլ շատ բան է կախված՝ այդ թվում նաև ընկերության շահութաբերությունը և նրա իմիջի վարկանիշը շուկայում:
Ելնելով մասնակիցների արձագանքներից և ցանկություններից, հուսով ենք հետագայում շարունակել նման միջոցառումենրի կազմակերպման պրակտիկան, քանի որ համապատասխան նախապատրաստական բազայի բացակայության պատճառով զգացվում է HR մասնագետների պրոֆեսիոնալ գիտելիքների և հմտությունների պակաս:
Մասնակիցները ստացան հատուկ այս միջոցառման համար մշակված դիզայներական վկայականներ:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և մինչ նոր հանդիպումներ:
ARMINFO լրատվական կայքում տպագրված վարպետաց դասի վերաբերյալ հոդվածի հղում`
arminfo.info/index.cfm?objectid=8FAE3240-BFB5-11E2-9B58F6327207157C
ARMINFO-ի լրագրողի հարցազ Իլգիզ Վալինւռօվի հետ՝
http://arminfo.info/index.cfm?objectid=22AF70F0-CA00-11E2-8950F6327207157C