Նոր ծրագիր հայ միգրանտների համար
2014 թ.-ի հունիսի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «Աշխատաշուկայի պահանջարկը և նրա բավարարման մեխանիզմները» թեմայով, որը կազմակերպել էր «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար (ԹՆՀ)» ծրագիրը և Հայաստանի գործատուների Հանրապետական Միությունը:
Կլոր-սեղան Կազմակերպման բուն նպատակը մասնակիցներին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացումն էր, որն ուղղված է հայ միգրանտների ներգաղթի և վերաինտեգրման խնդիրների լուծմանը:
Քննարկման ժամանակ ծրագրի պատասխանատու Տիգրանուհի Տարախչյանը ներկայացրեց, ծրագրի նպատակը և հիմնական գործողությունները: Բարձրաձայնվեցին և մատնանշվեցին միգրանտների զբաղվածությանը վերաբերող մի շարք խնդիրներ, ինչպես նաև ներկայացվեցին Հայաստանում պահանջված մասնագիտությունները:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ՀԳՀՄ այլ անդամներ, գործատուներ, զբաղվածության մասնավոր գործակալությունների ներկայացուցիչներ, Արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ և այլոք:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեց և իր ակտիվ առաջարկներով հանդես եկավ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը: