28.04.2011 "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հանդիպում ունեցավ Germany trade & Invest կազմակերպության ներկայացուցիչ` Բերն Հոնեսի հետ: Germany trade & Invest-ը պետական կառույց է և ներկայացնում է Գերմանիայի գործարարներին:

Գնահատելով տիկին Հերունուն` որպես հայկական աշխատաշուկայի հեղինակավոր փորձագետի, պարոն Հորնը խնդրեց լուսաբանել մի շարք հարցեր, որոնք հետաքրքրում են Հայաստանում իրենց գործունեությունը ծավալել ցանկացող գերմանացի բիզնեսմեններին. Հայաստանի աշխատաշուկայի ընդհանուր վիճակը, գործազուրկների մակարդակը, աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքային պայմանագրերի, գործատու-աշխատող իրական հարաբերությունների վիճակը, աշխատավարձների մակարդակը տարբեր բնագավառներում, սոցիալական փաթեթների առկայությունը, սոցիալական և հարկային վճարների մասին և այլն: