Սեմինարներ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում

Հուլիսի 6-ից 15-ը Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը մասնակցեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված սեմինարներին: Սեմինարների թեմաներն էին` “Աշխատանքի պաշտպանությունն ու անվտանգությունը”, “Բիզնես պլանավորում”, “Կորպորատիվ մշակույթ և աշխատակազմի կառավարում”, “Զբաղվածության մասնավոր գործակալությունների հնարավորությունների լավացում”: Սեմինարներին մասնակցեցին նաև ընկերությունում գրանցված դիմորդներ` հաշվապահներ, թարգմանիչներ, գրասենյակի մենեջերներ: Նրանք նաև հնարավորություն ունեցան հանդիպել մի շարք գործատուների հետ:

Կլոր սեղան` բռնի աշխատանքի, թրաֆիքինգի և աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների վարքագծի կանոնակարգի թեմայով

2011թ.-ի հուլիսի 21-ից 27-ը Տանժեռ ընկերությունը մասնակցեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված կլոր սեղանին: Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին բռնի աշխատանքի, թրաֆիքինգի և զբաղվածության մասնավոր գործակալությունների վարքագծի կանոնակարգի թեմաները: Հանդիպմանը նաև քննարկվեցին զբաղվածության մասնավոր գործակալությունների լիցենզավորման հարցերը: