ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցություն  ՀԱԱՀ-ի հետ
10-06-2021

Համագործակցություն ՀԱԱՀ-ի հետ

Իր իսկ կողմից մշակված ծրագրի շրջանակներում «Տանժեռ» կադրային գործակալությունը համագործակցում է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական տարբեր հաստատությունների հետ, օրինակ, ունենք պայմանագրեր Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան, Երևանի Գլաձոր համալսարանների ու Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի հետ և մի շարք այլ հաստատությունների հետ։

Ուրախ ենք փաստել, որ սույն թվականի մայիսի 26-ին համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։

Պայմանագրի շրջանակներում համալսարանի շրջանավարտները կունենան գրանցման, թեստավորման, աշխատաշուկայի և այդ աշխատաշուկայում իրենց կարողությունների վերաբերյալ խորհրդատվության հնարավորություն, ինչպես նաև կստանան առաջնահերթ աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Շրջանավարտները կմասնակցեն համալսարաններում մեր կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումներին, որոնց ընթացքում կստանան աշխատանքի ընդունման համար բազմաթիվ օգտակար խորհուրդներ։

Ավելին
Աշխատանքի տոնավաճառ Ագրարային համալսարանում
03-06-2021

Աշխատանքի տոնավաճառ Ագրարային համալսարանում

Սույն թվականի մայիսի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել էր ամենամյա աշխատանքի տոնավաճառ՝ «ԲՈՒՀ-Աշխատաշուկա Կայուն Ապագա» խորագրով, որին մասնակցում էին տարբեր ոլորտների մոտ երեք հարյուր կազմակերպություններ:

Տանժեռ ընկերությունը ևս ունեցավ իր մասնակցությունը։ Տոնավաճառի ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին մեր ընկերությունում առկա թափուր հաստիքները, ինչպես նաև ուսանողներին և շրջանավարտներին տրվեց աշխատաշուկայի վերաբերյալ խորհրդատվություն, հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ մեր ընկերության գործունեությանը, աշխատելաոճին և  գրանցման պայմաններին։

Մենք ողջունում ու խրախուսում ենք նմանատիպ միջոցառումները և  կարևոր ենք համարում շրջանավարտներին կարիերայի հարցում աջակցումը։  

Ավելին
Տանժեռ-ի 20-ամյակը
08-02-2021

Տանժեռ-ի 20-ամյակը

Այս շաբաթ ջերմ մթնոլորտում նշեցինք Տանժեռ կազմակերպության 20-ամյակը:
Անցել ենք երկար ճանապարհ, որի ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին ու գործելաոճին, ձեռք ենք բերել հավատարիմ ընկերներ և ակնկալում ենք նորանոր հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ, նրանց հետ, ովքեր կիսում են հզոր հայրենիք ունենալու միասնական նպատակը:
Շարունակում ենք աշխատել, շարունակում ենք ստեղծագործել: 
Առա՛ջ, Տանժե՛ռ:

Ավելին
Շնորհավո՛ր տարեդարձդ, Տանժե՛ռ
01-02-2021

Շնորհավո՛ր տարեդարձդ, Տանժե՛ռ

Այսօր լրանում է Տանժեռ ընկերության 20-ամյակը: 
Այս տարիների ընթացքում մենք տեսել ենք թե՛ բարդ, թե՛ ուրախ պահեր, ապրել ենք դժվարություններ և վերելքներ, ունեցել ենք նպատակներ, որոնց հասնելու ուղին մեզ դարձրել է ուժեղ:
Անգամ  ներկա իրավիճակում  վստահ ենք, որ կգտնվեն զարգացմանը տանող ճանապարհներ:
Մենք շարունակում ենք աշխատել՝  օգնելով մեր գործընկերներին գտնել երազանքի աշխատանքը կամ աշխատակիցներին: 
Շնորհավո՛ր տարեդարձդ, Տանժե՛ռ:

Ավելին
30% ԶԵՂՉ
12-01-2021

30% ԶԵՂՉ

հունվարի 11 - փետրվարի 11 գործատուներին տրվում է 30% զեղչ՝  աշխատատեղերի հայտարարությունները 1 ամսով տեղադրելու համար: Այսպիսով՝ 

  • 1 հայտարարության 30 օրով մեր կայքում տեղադրելու արժեքը՝ 14.000 դրամ:
  • 1 հայտարարության 30 օրով մեր կայքում և սոց. ցանցերում տեղադրելու արժեքը՝ 16.800 դրամ:
  • 1 հայտարարության 30 օրով մեր կայքում, սոց. ցանցերում և աշխատանքի տեղավորման շուրջ 15 կայքերում տեղադելու արժեքը՝ 19.600 դրամ:

Ավելին
Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ 2020
02-05-2020

Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ 2020

«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում ապրիլի 29-ն տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական քոլեջի ուսանողների հետ այս անգամ օնլայն հարթակում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կադրային գործակալությունների միջոցով աշխատանք գտնելու ուղիները, մեր գործակալության առանձնահատկությունները, ինչպես նաև ուսանողներին տրվեցին ցուցումներ կեղծ կադրային գործակալություններից խուսափելու համար:

Ավելին
Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս կշարունակի նպաստ ստանալ
09-01-2020

Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս կշարունակի նպաստ ստանալ

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից։

Ավելին
Շնորհավոր մեր 19-ամյակը!!
01-01-2020

Շնորհավոր մեր 19-ամյակը!!

Լրացավ մեր 19 տարին։ Այս ողջ ժամանակահատվածում «Տանժեռը», անցնելով տարբեր մարտահրավերների միջով, ձեռք բերեց բազում ընկերներ, գործընկերներ և արժանացավ մի շարք մասնագետների վստահությանը։  Հպարտ ենք մեր ձեռքբերումներով:

Շնորհավոր տարեդարձդ, Տանժե՛ռ։

Ավելին
Եկամտի հարկի փոփոխություն
24-12-2019

Եկամտի հարկի փոփոխություն

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի, այսինքն, հարաճյուն սանդղակից կանցնի գծայինի, ինչը նշանակում է, որ եկամտահարկը կլինի բոլորի համար նույնը` 23%
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։

Ավելին
Կանանց ձեռներեցության աշխատաժողով:
02-04-2019

Կանանց ձեռներեցության աշխատաժողով:

Մարտի 22-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված կանանց ձեռներեցության վերաբերյալ աշխատաժողովին:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà