Սույն թվականի մարտի 29-ին «LOGOS EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Move2 Armenia» խորագրով աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցեց նաև  «Տանժեռ» ընկերությունը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել երիտասարդներին, աշխատանքը փոխել ցանկացողներին և նաև օտարերկրացիներին աշխատանք գտնել Հայաստանում և նպաստել համապատասխան ոլորտի զարգացմանը:  Ավելի քան 50 ընկերություններ այցելուներին ներկայացրին գործող հաստիքները և պահանջները, որոնք մեծամասամբ վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

 

Տոնավաճառը լի էր այցելուներով, որոնց հետաքրքրում էին տարբեր հաստիքներ և մասնագիտական աճի հնարավորություններ: «Տանժեռ» ընկերության աշխատակիցները ցանկացողներին ծանոթացնում էին աշխատաշուկայի յուրահատկություններին, մանրամասն ներկայացնում կազմակերպության համագործակցության պայմանները, գործող հաստիքները և համագործակցության պայմանները։