Եկամտի հարկի փոփոխություն
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի, այսինքն, հարաճյուն սանդղակից կանցնի գծայինի, ինչը նշանակում է, որ եկամտահարկը կլինի բոլորի համար նույնը` 23%
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։
Այսպես՝ 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:
Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում.
•2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
•2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
•2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս: