Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս կշարունակի նպաստ ստանալ
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից։