Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության անդամների հանդիպում
Սույն թվականի ապրիլի 11-ին կայացավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության անդամների հետ:
Քննարկման հիմնական հարցերն էին` ՀԳՀՄ Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության (ԶՄԳ ԳՃՄ) կարողությունների ուժգնացում; ԶՄԳ ԳՃՄ վեբ կայքի բարելավում; Քննարկում և հաստատում ԶՄԳ ԳՃՄ-ը անդամագրվող կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչները; Անդամավճարներ, գանձման կարգը և այլ հարցեր: