2010 ապրիլի 22-ն. կայացավ հանդիպում ՀՀ նախագահին կից Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար` Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահի միջև: Հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայասուցիչներ (թվով 10), արտադրության, շինարարության և այլ ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում նաև ՙՏանժեռ՚-ի տնoրեն` Նանա Հերունին: Քննարկվեցին համագործակցության ուղիներ, որոնք կնպաստեն Հայաստանում բիզնեսի բարելավման պայմանների զարգացմանը, մասնավորապես հարկային, մաքսային օրենսդրության փոփոխության, տենդերների կազմակերպման և այլ հարցերը: