2012 թ. օգոստոսի 9-ին "Ճանաչել զիմաստություն"  ծրագրի շրջանակներում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը,   "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ  կազմակերպեցին  հերթական մշակութային միջոցառում` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեմայով: Բանախոս - ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ:

Հանդիպման ընթացքում շոշափվեց մեր կարծիքով շատ արդիական թեմա` ազգային ծրագրի անհրաժեշտությունը, որը կոչված կլինի մոռացության չտալ մեր պատմական արժեքները և ուրվագծել մեր ժողովրդի խնդիրները և նպատակները, աշխարհի որ կետում ել որ նա գտնվի: