Ս/թ հոկտեմբերի 11-12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ) կողմից կազմակերպված Երկրորդ ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը, որի օրակարգը նվիրված էր  Աշխատանքի պաշտպանության և աշխատողների առողջության հարցերին (OSH), նշված  խնդիրների լուսաբանմանը  կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային փորձին,  աշխատանքի պաշտպանության ոլորտում ազգային քաղաքականությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Եվրամիության Աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման կենտրոնի առաջավոր փորձին և պահանջների ներկայացմանը: Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան ՀԳՀՄ, ԱՄԿ, գերմանական և Եվրամիության փորձագետներ, ինչպես նաև գործեց OSH ցուցահանդես տեղական և մի քանի արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ: Կոնֆերանսին հրավիրված էին մասնակցելու ՀՀ վարչապետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի  նախարարները, որպես ոլորտի կարևոր գործընկերներ, ինչպես նաև Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:


Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն` Նանա Հերունին նույնպես մասնակցումեր կոնֆեռանսին որպես  Հայաստանի գործատուների հանրապետական միություն խորհրդի անդամ և ՀԳՀՄ մասնավոր զբազվածության կազմակերպությունների ճյուզային միության նախագահ: