Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք
2014 թ.-ի հոկտեմբերի 16-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար- քննարկում «Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք» թեմայով: Դասընթացը տեղի ունեցավ ԱՄՔՈՐ Հայաստան միջազգային կազմակերպության ջանքերի շնորհիվ:
Դասընթացը վարում էր ստրկության ժամանակակից ձևերի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերահսկման հանձնաժողովի փորձագետ, ԱՄՔՈՐ-ի խորհրդատու՝ Գյուլնարա Շահինյանը:
Տկն. Շահինյանը բավականին մանրամասն խոսեց հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի տարբերությունների և նմանությունների մասին՝ ներկայացնելով հարկադիր աշխատանքը որպես հանցանքի առանձին տեսակ, ինչպես նաև թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի զոհերի համար նախատեսված փոխհատուցման տեսակների, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) թիվ 29 կոնվենցիայի (Հարկադիր աշխատանքի մասին կոնվենցիա), Եվրոպայի Խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների կոնվենցիայի 26-րդ հոդվածի՝ պատիժ չկիրառելու հոդվածի և դրա հետևանքների մասին:
Դասընթացի քննարկմանը մասնակցում էին ԱՄՔՈՐ միջազգային կազմակերպության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ ոստիկանության և մասնավոր աշխատանքի տեղավորման ընկերությունների ներկայացուցիչներ:
Դասընթաց-քննարկմանն իր ակտիվ մասնակցությամբ հանդես եկավ նաև «Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերության կորպորատիվ վաճառքի մենեջեր Աննա Ղամբարյանը: