2013 թվականի հոկտեմբերի 4-6-ը “Երևան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած  “DigiTech Expo 2013”  տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ նաև աշխատանքի տոնավաճառ տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողների համար, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպելու գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին:

Աշխատանքի տոնավաճառի մասնակիցների թվում էր նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը: Մասնակցության նպատակն էր աշխատանք փնտրողներին առաջարկել առկա թափուր աշխատատեղերը և հաստատել նոր գործնական կապեր: