«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը Հայաստանում «Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության հետ միասին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց նախագիծ, որի հիմնական նպատակը վերադարձած միգրանտների ինտեգրումն է հայկական աշխատաշուկա: 

Հիմնվելով աշխատաշուկայի պահանջների և միգրանտների կարողությունների վրա՝ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հայրենիք վերադարձած 16 միգրանտների համար կազմակերպեց 3-4 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ տարբեր ոլորտներում՝ բիզնես, մարքեթինգ, ծրագրավորում, հաշվապահություն, կար ու ձև, վարսավիրություն և այլն: 

Բոլոր միգրանտները շատ գոհ էին դասընթացներից: Նրանք ոչ միայն ձեռք բերեցին նոր գիտելիքներ, փորձ և հմտություններ, այլ նաև ստացան խորհրդատվություն հայկական աշխատաշուկայի, պահանջված մասնագիտությունների, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատավարձերի և աշխատաշուկայում աշխատանք փնտրելու վերաբերյալ: Դասընթացների ավարտից հետո բոլոր միգրանտները ստացան վկայականներ, իսկ մեծ մասն աշխատանքի անցավ հայաստանյան մի շարք ընկերություններում:

 

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին եւ գործընկերներին  ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ: