Այսօր մենք դարձանք 13 տարեկան: Շնորհավորում ենք մեր կոլեկտիվին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր առնչվում են մեր հետ և ուրախանում են մեր հաջողություններով: Մեր ծառայություններից օգտվողներին ցանկանում ենք, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի լավ կադրերը չլքեն մեզ և բոլորն ունենան իրենց սրտի ուզած աշխատանքը: 

Մեր տոնի կապակցությամբ փետրվարի 3-13-ը հայտարարում ենք արդեն ավանդական դարձած անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Մենք սպասում ենք Ձեզ, բարեկամներ: