2013 թ-ի նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում “Բիզնես ձեռնարկությունների համար թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի դեմ արդյունավետ պայքարի համակարգ” թեմայով, որը կազմակերպել էր UMCOR հասարակական կազմակերպությունը: 

Կլոր սեղան քննարկման ընթացքում  պարզաբանվեցին  թե ինչ են նշանակում թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք և թրաֆիքինգ հարկադիր աշխատանքի նպատակով տերմինները, քննարկվեցին թրաֆիքինգի և հարկադիր աշղատանքի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմները,  ներկայացվեց ՀՀ որոշումը հարկադիր աշխատանքի վերաբերյալ, Քննարկվեցին բիզնեսի վարման և մարդու իրավունքների հիմնական սկզբունքները և այլ հարցեր: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց խոսել խնդրին առնչվող  բացերի և մարտահրավերների մասին և անել առաջարկներ խնդրի լուծման համար:

Քննարկումն անցկացվեց միջազգային փորձագետի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Կլոր սեղան քննարկմանը մասնակցեց  նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության փոխտնօրեն Մարինա Ցիմբալովան: