«Տանժեռ» կադրային գործակալությունը իր նախաձեռնությամբ իրականացնում է իր իսկ կողմից մշակված համագործակցության ծրագիր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ վերջիններիս շրջանավարտներին  աշխատանքի տեղավորման նպատակով:
Ծրագրի շրջանակներում մեր ընկերության միջոցով աշխատանք գտնել ցանկացող շրջանավարտները կունենան գրանցման ու թեստավորման, աշխատաշուկայի և այդ աշխատաշուկայում իրենց կարողությունների վերաբերյալ խորհրդատվության հնարավորություն, ինչպես նաև գործատուների մոտ առկա թափուր հաստիքների համար շրջանավարտների թեկնածության առաջադրման հնարավորություն:

Ներկա պահին ունենք պայմանագրեր Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան, Երևանի Գլաձոր համալսարանների և Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի հետ: Աշխատանքը այս ուղղությամբ շարունակվում է:

«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում ամեն տարի հանդիպումներ են կազմակերպվում մեր ընկերության մասնագետների և ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ, որի ընթացքում ներկայացվում են «Տանժեռ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, ընկերության գործունեությունը, աշխատանքի տեղավորման հնարավորությունները, խորհրդատվություն է տրվում գործատուին ճիշտ ներկայանալու, պատշաճ ռեզյումե կազմելու վերաբերյալ, խոսվում է անբարեխիղճ կադրային ընկերությունների գործունեության հետ կապված վտանգների մասին, տրվում են շրջանավարտներին հետաքրքրող հարցերի պատասխանները:

ßíäåêñ.Ìåòðèêà