Ով ենք մենք

Արժանապատվությունն ու պատիվն ամենից վեր են. սա հիմնարար համոզմունք է ինչպես անհատի, այնպես էլ ընկերության համար: Մենք նաև կարևորում ենք մատուցվող ծառայությունների որակը, տարիներ շարունակ դրա պատշաճ մակարդակի պահպանումն ու զարգացումը:

Մենք գնահատում ենք ազնվությունը, օպերատիվությունը ու պարտաճանաչությունը գործնական փոխհարաբերություններում: Հավատարիմ ենք մեր գործընկերներին և դրսևորում ենք ճկունություն, միևնույն ժամանակ, հաստատակամ ենք մեր սկզբունքներում:

Ահա, թե ինչու են միջազգային ընկերությունները վստահում մեզ իրենց աշխատակազմի հավաքագրումն ու անձնակազմի կառավարումը:

Նանա Հերունի

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերության տնօրեն

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին Հայաստանում, ք Երևանում: Մենք միջնորդ ենք հանդիսանում գործատուի և աշխատանք փնտրող կամ առկա աշխատանքն ավելի հետաքրքիր, հեռանկարային ու բարձր վարձատրվող աշխատանքով փոխարինել ցանկացողների միջև:

Մենք համագործակցում ենք Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ երկրների և այլ արտասահմանյան ռեքրութինգային խոշոր ընկերությունների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս։  

«Տանժեռ» կադրային գործակալությունը պարբերաբար միասնական ծրագրեր է իրականացնում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ։

Մեր ընկերությունը զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, օրինակ՝ հանդիսանում է «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի համահիմնադիրը։ Ընկերության տնօրեն՝ Նանա Հերունին, երկար տարիներ զբաղեցնում էր Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն նախագահի պաշտոնը։

«Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը, իր հաջող գործունեության շնորհիվ, առաջատար դիրքեր է գրավում Հայաստանի ռեքրութինգային շուկայում: Մեր պատվիրատուները հայաստանյան և համաշխարհային խոշոր ձեռնարկություններն են:  Նրանց համար մենք կատարում ենք անձնակազմի ընտրություն՝ ներկայացուցչության տնօրենից սկսած:

Թափուր աշխատատեղերով հետաքրքրված թեկնածուները անցնում են փուլային հարցազրույցներ, իսկ հարկ լինելու դեպքում, նաև մասնագիտական և հոգեբանական թեստավորում:

Տանժեռ ընկերությունը և իր աշխատակիցները  ունեն շուրջ 25 հավաստագիր։

Առաքելություն և նպատակներ

Մեր առաքելությունն է շարունակաբար կատարելագործվելով նպաստել մեր պատվիրաու ընկերությունների գործունեության հաջող զարգացմանը` մատուցելով անձնակազմի համալրման, մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների՝ որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ: Մենք օգնում ենք աշխատանք որոնողներին աշխատանքի տեղավորման հարցում, լինել հաջողակ իրենց կարիերայում, աջակցում ենք, որ յուրաքանչյուրը գտնի իր հմտություններին և ունակություններին համապատասխան աշխատանք, իսկ մեր անձնակազմին ընձեռնում ենք մասնագիտական աճի և արդյունավետ աշխատելու հնարավորություն:

Մեր նպատակն է մշտապես զարգանալով ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ մասնագիտական ոլորտում՝ դեռ չհաղթահարված բարձունքներ նվաճելու համար՝ բարելավելով մեր և մեր ընկերության պատվիրատուների կարգավիճակը և ֆինանսական բարեկեցությունը:

Մեր աշխատակազմը համախոհների թիմ է, ինչի շնորհիվ մեր ընկերությունը լուծում է իր առջև դրված ցանկացած բարդության խնդիր: 

Մենք գնահատում ենք մեր սկզբունքները և ձեռքբերումները:

Մասնագիտական կանոնակարգ

  • Չտարածել գաղտնի տեղեկությունները, պահպանել աշխատանք առաջարկողի և թեկնածուի անանունությունը մինչև համապատասխան տեղեկության հրապարակման վերաբերյալ թույլտվություն ստանալը:
  • Հարգել պատվիրատուի և թեկնածուի բոլոր ցանկությունները, կատարել սեփական աշխատանքը մասնագիտորեն և ճիշտ ժամանակին:
  • Մասնագետին աշխատանքի տեղավորելու պահից սկսած 18 ամսվա ընթացքում տվյալ մասնագետի վերաբերյալ տեղեկություններ չփոխանցել այլ ընկերություններ:
  • Անկողմնապահ ու օբյեկտիվ լինել թեկնածուների գնահատման գործընթացում:
  • Թույլ չտալ մարդու իրավունքների խախտումներ, բոլոր պատվիրատուներին ու թեկնածուներին վերաբերվել հավասարապես՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից և հավատքից:
  • Պահպանել բարոյաէթիկական նորմերը այլ կադրային գործակալությունների հետ մասնագիտական հարաբերություններում, թույլ չտալ գործընկերնեի համբավը վարկաբեկող գործողություններ։
  • Հետևել կադրային ծառայությունների շուկայի կողմից սահմանված միջազգային ստանդարտներին և բարձրացնել սեփական մասնագիտական մակարդակը, այդ թվում նաև իրականացնել աշխատանքային փորձի փոխանակում օտարերկրյա գործընկերների հետ:

Պատվիրատուներ և գործընկերներ

  • British American Tobacco,
  • Hewlett-Packard Company,
  • Janssen-Cilag ( Johnson&Johnson (Pharma)),
  • Gillette Group
  • Intel Technologies, Inc.,
  • Kaspersky's Laboratory,
  • LG Electronics,
  • Samsung Electronics,
  • Intracom,
  • Sopharma,
  • Faberlic,
  • Frederic M,
  • Norbert Schaller,
  • Gedeon Richter,
  • Mary Kay,
  • Eurasian Development Bank,
  • Nokia Siemens Networks,
  • Raytheon Technical Services Company
  • Atlas Copco Central Asia,
  • LC Distribution" ("Abris Distribution"),
  • Kalina concern
  • և ուրիշներ:
Պատվիրատուների կողմից տրված երաշխավորագրերը կներկայացվեն ըստ պահանջի:

Հասարակական գործունեութուն

Մասնավոր զբաղվածության գործակալությունների միություն: 

2010թ.-ին ստեղծվեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն (ԶՄԳ): ԶՄԳ միության ստեղծման նպատակն էր աշխատաշուկայի ոլորտի բարելավումը և իրենց գործունեությամբ ոլորտը չարատավորած գործակալությունների ընդունումն իր շարքերը, ինչպես նաև ԶՄԳ շահերի լոբբինգը ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում:

Լոբբինգի հնարավորությունները պայմանավորված են նրանով, որ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն ունի եռակողմ պայմանագիր (Կառավարություն-Գործատուների միություն-Արհմիությունների Կոնֆեդերացիա), որի շրջանակներում միությունն իրավունք ունի մասնակցելու օրենսդրական ակտերի մշակմանը և սրանով իսկ պաշտպանելու միության անդամների՝ ուղղակի անդամների, ճյուղային և տարածքային միությունների շահերը:

Տարիներ շարունակ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ԶՄԳ Միության նախագահն էր հանդիսանում մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին:

«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիա:

Մեր ընկերությունը հանդիսանում է «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի համահիմնադիրը (2005թ.):

«Մեծահասակներ» տերմինի տակ ենթադրվում են հանրակրթական դպրոցն ավարտած մարդիկ: Ասոցիացիայի գործունեությունը վերաբերում է կրթության և վերապատրաստման ոլորտին, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտական հմտությունների ձեռք բերմանը: Ուղղորդվելով աշխատաշուկայի առկա իրավիճակով ՝ նախագծերի շրջանակներում քննարկվում են ուսուցման նոր ծրագրեր, ինչպես նաև մեծահասակների կրթության ոլորտում հետադարձ կապի ապահովման և մարքեթինգի հիմնախնդիրները:

Ինչպես նաև մշակվում են իրավական դաշտի զարգացմանը, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, դասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստմանը նպաստող ծրագրեր: Համագործակցելով այս ուղղությամբ կազմակերպության անդամները հույս ունեն հարմարեցնել առաջնային և երկրորդային կրթական համակարգերը ներկա պայմաններին, ինչպես նաև օգնել գործազուրկ դարձած մարդկանց գտնել իրենց կարողությունների նոր և արժանի կիրառում:

Ասոցիացիայի աշխատանքներին մասնակցում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության փորձագետներ և Հայաստանում հավատարմագրված եվրոպական դոնոր- կազմակերպությունների ներկայացուցչության աշխատակիցներ: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է թրեյնինգային ընկերությունների աշխատանքի ստանդարտացմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև այս ոլորտում, համակարգելով մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերությունների ջանքերը, ակտիվացնել նրանց մասնակցությունը կրթության մասին օրենքի մշակման գործընթացում:

Ասոցիացիայի թիվ մեկ նպատակն է հաստատել տեղեկատվական կայուն հոսք և ամրապնդել հուսալի հետադարձ կապ եռանկյունու տարրերի միջև՝ գործատու-կադրային ընկերություն-աշխատուժ:

Համագործակցություն ԲՈՒՀ–երի հետ

«Տանժեռ» կադրային գործակալությունը իր նախաձեռնությամբ իրականացնում է իր իսկ կողմից մշակված համագործակցության ծրագիր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ վերջիններիս շրջանավարտներին  աշխատանքի տեղավորման նպատակով:
Ծրագրի շրջանակներում մեր ընկերության միջոցով աշխատանք գտնել ցանկացող շրջանավարտները կունենան գրանցման ու թեստավորման, աշխատաշուկայի և այդ աշխատաշուկայում իրենց կարողությունների վերաբերյալ խորհրդատվության հնարավորություն, ինչպես նաև գործատուների մոտ առկա թափուր հաստիքների համար շրջանավարտների թեկնածության առաջադրման հնարավորություն:

Ներկա պահին ունենք պայմանագրեր Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան, Երևանի Գլաձոր համալսարանների և Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի հետ: Աշխատանքը այս ուղղությամբ շարունակվում է:

«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում ամեն տարի հանդիպումներ են կազմակերպվում մեր ընկերության մասնագետների և ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ, որի ընթացքում ներկայացվում են «Տանժեռ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, ընկերության գործունեությունը, աշխատանքի տեղավորման հնարավորությունները, խորհրդատվություն է տրվում գործատուին ճիշտ ներկայանալու, պատշաճ ռեզյումե կազմելու վերաբերյալ, խոսվում է անբարեխիղճ կադրային ընկերությունների գործունեության հետ կապված վտանգների մասին, տրվում են շրջանավարտներին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ծրագրեր

Համատեղ ծրագրեր միջազգային կազմակերպությունների հետ

«Տանժեռ» կադրային ընկերությունը համատեղ ծրագրեր է իրականացնում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսինն են՝

  1. Հայաստանում «Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչություն –«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիր (2014-2015թթ.) 
  2. Այս ծրագրի շրջանակներում 16 միգրանտների համար մենք կազմակերպեցինք 3-4 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ: Դասընթացների ավարտից անմիջապես հետո նրանցից ոմանք մեր միջոցով տեղավորվեցին աշխատանքի, իսկ մյուսների հետ շարունակվեց մեր ընկերության մասնագետների ակտիվ աշխատանքը:
  3. Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն (ՄՄԿ) - Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» 2014թ.-ի ծրագիր, որի շրջանակներում տեղի ունեցավ փորձի փոխանակում Նիդերլանդներից ժամանած մեր հայրենակից մասնագետների հետ:
  4. ՄԱԿ – «Աջակցություն սիրիահայերի զբաղվածության խթանման» ծրագիր (2013թ.)
    ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱՓԳՀ) գրասենյակի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ միասին կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում մեր ընկերությունը իրականացրեց «Աջակցություն սիրիահայերի զբաղվածության խթանման» ծրագիրը, որի արդյունքում մեզ հաջողվեց աշխատանքի տեղավորել Հայաստան ներգաղթած մի շարք սիրիահայերի, շատերը խորհրդատվություն ստացան աշխատաշուկայի, աշխատանքային օրենսդրության և պահանջված մասնագիտությունների վերաբերյալ:

  5. Իրականացվում են նաև այլ ծրագրեր:
ßíäåêñ.Ìåòðèêà