Մասնավոր զբաղվածության գործակալությունների միություն:
2010թ.-ին ստեղծվեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն (ԶՄԳ): ԶՄԳ միության ստեղծման նպատակն էր աշխատաշուկայի ոլորտի բարելավումը և իրենց գործունեությամբ ոլորտը չարատավորած գործակալությունների ընդունումն իր շարքերը, ինչպես նաև ԶՄԳ շահերի լոբբինգը ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում:
Լոբբինգի հնարավորությունները պայմանավորված են նրանով, որ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն ունի եռակողմ պայմանագիր (Կառավարություն-Գործատուների միություն-Արհմիությունների Կոնֆեդերացիա), որի շրջանակներում միությունն իրավունք ունի մասնակցելու օրենսդրական ակտերի մշակմանը և սրանով իսկ պաշտպանելու միության անդամների՝ ուղղակի անդամների, ճյուղային և տարածքային միությունների շահերը:
Տարիներ շարունակ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ԶՄԳ Միության նախագահն էր հանդիսանում մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին:
«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիա:
Մեր ընկերությունը հանդիսանում է «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի համահիմնադիրը (2005թ.):
«Մեծահասակներ» տերմինի տակ ենթադրվում են հանրակրթական դպրոցն ավարտած մարդիկ: Ասոցիացիայի գործունեությունը վերաբերում է կրթության և վերապատրաստման ոլորտին, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտական հմտությունների ձեռք բերմանը: Ուղղորդվելով աշխատաշուկայի առկա իրավիճակով ՝ նախագծերի շրջանակներում քննարկվում են ուսուցման նոր ծրագրեր, ինչպես նաև մեծահասակների կրթության ոլորտում հետադարձ կապի ապահովման և մարքեթինգի հիմնախնդիրները:
Ինչպես նաև մշակվում են իրավական դաշտի զարգացմանը, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, դասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստմանը նպաստող ծրագրեր: Համագործակցելով այս ուղղությամբ կազմակերպության անդամները հույս ունեն հարմարեցնել առաջնային և երկրորդային կրթական համակարգերը ներկա պայմաններին, ինչպես նաև օգնել գործազուրկ դարձած մարդկանց գտնել իրենց կարողությունների նոր և արժանի կիրառում:
Ասոցիացիայի աշխատանքներին մասնակցում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության փորձագետներ և Հայաստանում հավատարմագրված եվրոպական դոնոր- կազմակերպությունների ներկայացուցչության աշխատակիցներ: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է թրեյնինգային ընկերությունների աշխատանքի ստանդարտացմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև այս ոլորտում, համակարգելով մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերությունների ջանքերը, ակտիվացնել նրանց մասնակցությունը կրթության մասին օրենքի մշակման գործընթացում:
Ասոցիացիայի թիվ մեկ նպատակն է հաստատել տեղեկատվական կայուն հոսք և ամրապնդել հուսալի հետադարձ կապ եռանկյունու տարրերի միջև՝ գործատու-կադրային ընկերություն-աշխատուժ: