Արժանապատվությունն ու պատիվն ամենից վեր են. սա հիմնարար համոզմունք է ինչպես անհատի, այնպես էլ ընկերության համար: Մենք նաև կարևորում ենք մատուցվող ծառայությունների որակը, տարիներ շարունակ դրա պատշաճ մակարդակի պահպանումն ու զարգացումը:

Մենք գնահատում ենք ազնվությունը, օպերատիվությունը ու պարտաճանաչությունը գործնական փոխհարաբերություններում: Հավատարիմ ենք մեր գործընկերներին և դրսևորում ենք ճկունություն, միևնույն ժամանակ, հաստատակամ ենք մեր սկզբունքներում:

Ահա, թե ինչու են միջազգային ընկերությունները վստահում մեզ իրենց աշխատակազմի հավաքագրումն ու անձնակազմի կառավարումը:

Նանա Հերունի

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերության տնօրեն

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին Հայաստանում, ք Երևանում: Մենք միջնորդ ենք հանդիսանում գործատուի և աշխատանք փնտրող կամ առկա աշխատանքն ավելի հետաքրքիր, հեռանկարային ու բարձր վարձատրվող աշխատանքով փոխարինել ցանկացողների միջև:

Մենք համագործակցում ենք Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ երկրների և այլ արտասահմանյան ռեքրութինգային խոշոր ընկերությունների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս։  

«Տանժեռ» կադրային գործակալությունը պարբերաբար միասնական ծրագրեր է իրականացնում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ։

Մեր ընկերությունը զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, օրինակ՝ հանդիսանում է «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի համահիմնադիրը։ Ընկերության տնօրեն՝ Նանա Հերունին, երկար տարիներ զբաղեցնում էր Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն նախագահի պաշտոնը։

«Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը, իր հաջող գործունեության շնորհիվ, առաջատար դիրքեր է գրավում Հայաստանի ռեքրութինգային շուկայում: Մեր պատվիրատուները հայաստանյան և համաշխարհային խոշոր ձեռնարկություններն են:  Նրանց համար մենք կատարում ենք անձնակազմի ընտրություն՝ ներկայացուցչության տնօրենից սկսած:

Թափուր աշխատատեղերով հետաքրքրված թեկնածուները անցնում են փուլային հարցազրույցներ, իսկ հարկ լինելու դեպքում, նաև մասնագիտական և հոգեբանական թեստավորում:

Տանժեռ ընկերությունը և իր աշխատակիցները  ունեն շուրջ 25 հավաստագիր։

Առաքելություն և նպատակներ

Մեր առաքելությունն է շարունակաբար կատարելագործվելով նպաստել մեր պատվիրաու ընկերությունների գործունեության հաջող զարգացմանը` մատուցելով անձնակազմի համալրման, մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների՝ որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ: Մենք օգնում ենք աշխատանք որոնողներին աշխատանքի տեղավորման հարցում, լինել հաջողակ իրենց կարիերայում, աջակցում ենք, որ յուրաքանչյուրը գտնի իր հմտություններին և ունակություններին համապատասխան աշխատանք, իսկ մեր անձնակազմին ընձեռնում ենք մասնագիտական աճի և արդյունավետ աշխատելու հնարավորություն:

Մեր նպատակն է մշտապես զարգանալով ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ մասնագիտական ոլորտում՝ դեռ չհաղթահարված բարձունքներ նվաճելու համար՝ բարելավելով մեր և մեր ընկերության պատվիրատուների կարգավիճակը և ֆինանսական բարեկեցությունը:

Մեր աշխատակազմը համախոհների թիմ է, ինչի շնորհիվ մեր ընկերությունը լուծում է իր առջև դրված ցանկացած բարդության խնդիր: 

Մենք գնահատում ենք մեր սկզբունքները և ձեռքբերումները:

Մասնագիտական կանոնակարգ

  • Չտարածել գաղտնի տեղեկությունները, պահպանել աշխատանք առաջարկողի և թեկնածուի անանունությունը մինչև համապատասխան տեղեկության հրապարակման վերաբերյալ թույլտվություն ստանալը:
  • Հարգել պատվիրատուի և թեկնածուի բոլոր ցանկությունները, կատարել սեփական աշխատանքը մասնագիտորեն և ճիշտ ժամանակին:
  • Մասնագետին աշխատանքի տեղավորելու պահից սկսած 18 ամսվա ընթացքում տվյալ մասնագետի վերաբերյալ տեղեկություններ չփոխանցել այլ ընկերություններ:
  • Անկողմնապահ ու օբյեկտիվ լինել թեկնածուների գնահատման գործընթացում:
  • Թույլ չտալ մարդու իրավունքների խախտումներ, բոլոր պատվիրատուներին ու թեկնածուներին վերաբերվել հավասարապես՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից և հավատքից:
  • Պահպանել բարոյաէթիկական նորմերը այլ կադրային գործակալությունների հետ մասնագիտական հարաբերություններում, թույլ չտալ գործընկերնեի համբավը վարկաբեկող գործողություններ։
  • Հետևել կադրային ծառայությունների շուկայի կողմից սահմանված միջազգային ստանդարտներին և բարձրացնել սեփական մասնագիտական մակարդակը, այդ թվում նաև իրականացնել աշխատանքային փորձի փոխանակում օտարերկրյա գործընկերների հետ:
ßíäåêñ.Ìåòðèêà