Ինչու՞ ինքնուրույն չորոնել անձնակազմ, այլ դիմել «Տանժեռ» կադրային գործակալություն:

  • Տեղադրելով թափուր հաստիքի հայտարարություն կայքերում Դուք կստանաք արձագանք, բայց պետք է իմանալ, թե որ կայքերը ունեն բարձր դիտելիություն, որոնց են հետևում Ձեզ անհրաժեշտ մասնագետները, իսկ որոնց` ոչ, որպեսզի Ձեր գործողությունները լինեն արդյունավետ:
  • Որպես կանոն, բարձր օղակների մասնագետների մեծամասնությունը ունի աշխատանք և միայն հայտարարություն տեղադրելը չի ապահովի սպասված արդյունքը, քանի որ իրենք չեն արձագանքի հայտարարությանը: Այս պատճառով մարդիկ, որոնց Դուք փնտրում եք, կարող են չփնտրել Ձեզ, այսինքն իրենք չեն գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: Մինչդեռ մեր ընկերությունը ունի այդ մասնագետների կոնտակտները, ինչպես նաև մենք տեղեկացված ենք, թե ինչպիսի առաջարկի պարագայում իրենք տեսականորեն պատրաստ կլինեն դիտարկել նոր առաջարկներ:
  • Մեր ընկերությունում կան նաև այն մասնագետ-ղեկավարների տվյալները, որոնք չեն տեղադրում ինքնակենսագրականներ սոցիալական ցանցում, ինչպես նաև մեր այն հայրենակիցների, որոնք ներկա պահին աշխատում են արտերկրում, սակայն այս կամ այն պատճառով ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանց հնարավոր չէ գտնել համացանցում:
  • Հաճախ անձնակազմի բաց որոնումը գործատուի կողմից վտանգավոր է, քանի որ մրցակիցները տեսնում են, թե ընկերության, որ ճյուղն եք պատրաստվում զարգացնել: Բացի այդ, եթե Դուք ցանկանում եք հեռացնել ներկա պահին այդ հաստիքը զբաղեցնող աշխատակցին, սակայն ժամանակից շուտ չեք կարող թափուր թողնել աշխատատեղը, նոր աշխատակցի բաց որոնումը կարող է ստեղծել լարվածություն: Նշված պատճառով գործատուներին երբեմն հարմար է անցկացնել հարցազրույցներ ոչ թե իրենց կազմակերպության տարածքում, այլ մեր գրասենյակում, ինչը կապահովի գաղտնիությունը:
  • Կան պաշտոնատար անձինք, որոնք երբեք չեն ուղարկի իրենց ինքնակենսագրականը տարբեր կազմակերպություններ և չեն տեղադիր այն սոց. ցանցերում, բայց մեզ մոտ նրանք գրանցված են: Այն դեպքում, երբ Դուք ցանկանում եք ձեռք բերել եզակի մասնագետի, մենք առաջարկում ենք հեդհանթինգի ծառայություն՝ իրականացնելով այդ մասնագետի հետ բանակցման և աշխատանքի առաջարկի գործընթացը:
  • Եթե թափուր աշխատատեղի ձեր հայտարարությանը արձագանքել են չափից շատ թեկնածուներ (կադրերի գծով փորձառու մասնագետներին հայտնի է թեկնածուների մեծամասնության համուզմունքը, որ իրենք կարող են ընթացքում տիրապետել ցանկացած մասնագիտությանը կամ լեզվին), հնարավոր է առնվազն մեկ շաբաթով խաթարվի Ձեր ընկերության բնականոն աշխատանքային գործընթացը՝ հեռախոսազանգերի ու ռեզյումեների տարափի պատճառով: Ահա թե ինչու շատ ընկերություններ գերադասում են զերծ պահել իրենց գրասենյակը նման անցուդարձից` հանձնարարելով փորձված կադրային գործակալություններին ընդունել հարվածն իրենց վրա ու բազում հավակնորդներից ընտրել 2-3 ընդունելի թեկնածու տվյալ թափուր տեղի համար: Իրականում հավակնորդներին գտնելն ու ընտրելը բարդ, ծավալուն աշխատանք է, որը պետք է կատարեն մասնագետները: Այն պահանջում է աչալրջություն, ժամանակի և մտավոր ռեսուրսների վատնում: Հարկ կա՞ արդյոք, որ Դուք դրանով Ձեզ ծանրաբեռնեք:
  • Մեր ընկերությանը հատուկ է`
  • - գործնականություն,
    - կոմպետենտություն,
    - հարգանք պատվիրատուի նկատմամբ,
    ինչի մասին վկայում են մեր գործընկերների՝ միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրերը, որոնք կարող են տրամադրվել ըստ պահանջի
Գործատուների համար անձնակազմի որոնման ծառայության արժեքը կախված է հաստիքից և թեկնածուների որոնման մեթոդներից (recruitment, executive search ), հաստիքը համալրելու բարդությունից, աշխատանքի ծավալից և ժամկետից, ինչպես նաև միաժամանակ տրվող հաստիքների քանակից, համագործակցության երկարատևությունից և այլ հանգամանքներից:

Հաջողություն ենք մաղթում Ձեր բիզնեսին:

ßíäåêñ.Ìåòðèêà