Մասնագիտորեն ընտրված անձնակազմը Ձեր ընկերության բարգավաճման և հաջողության գրավականն է, ինչպես նաև միջոցների տնտեսման գործոն:
Փորձագետների կարծիքով բիզնեսի հաջողության 80 %-ը ապահովվում է շնորհիվ մարդկային ռեսուրսների:
Մեր նպատակը Ձեր հաջողությունն է:
Մենք կապահովենք Ձեր անձնակազմի որոնումը և համալրումը Հայաստանում:
Ծառայություններ
- Կադրերի որոնում` Ռեքրութինգ, Բացառիկ կադրերի որոնում/Հեդհանթինգ:
- Աութսթաֆինգ, Աութսորսինգ:
- Կադրային գործավարություն,
- Աշխատանքային և իրավա-քաղաքացիական պոյմանագրերով աշխատակիցների գրանցում,
- Վիզայի, կացության կարգավիճակի և աշխատանքի իրավունք ստանալու աջակցություն արտասահմանյան քաղաքացիների համար:
- Աշխատավարձի հաշվարկ:
- Աութփլեյսմենթ՝ կրճատվող անձնակազմի խորհրդատվության և աշխատանքի տեղավորման աջակցման ծառայություն:
- Իրավաբանական ծառայություն Հայաստանում արտասահմանյան ընկերությունների համար:
- Կադրային և իրավաբանական խորհրդատվություն:
- Միջոցառումների կազմակերպում (լոգիստիկա):
- Աշխատաշուկայում մասնագետների աշխատավարձերի ուսումնասիրություն և վերլուծություն:
- Թեկնածուների վերաբերյալ անհատական եզրակացությունների պատրաստում՝ մասնագիտական և հոգեբանական թեստավորման հիման վրա:
- Թափուր աշխատատեղերի հայտարարությունների տեղադրում մեր կայքում, սոցիալական ցանցերում և աշխատանքի որոնման այլ կայքերում (առանց ռեքրութմենթի ծառայության):
Ինչու՞ ինքնուրույն չորոնել անձնակազմ, այլ դիմել «Տանժեռ» կադրային գործակալություն:
- Տեղադրելով թափուր հաստիքի հայտարարություն կայքերում Դուք կստանաք արձագանք, բայց պետք է իմանալ, թե որ կայքերը ունեն բարձր դիտելիություն, որոնց են հետևում Ձեզ անհրաժեշտ մասնագետները, իսկ որոնց` ոչ, որպեսզի Ձեր գործողությունները լինեն արդյունավետ:
- Որպես կանոն, բարձր օղակների մասնագետների մեծամասնությունը ունի աշխատանք և միայն հայտարարություն տեղադրելը չի ապահովի սպասված արդյունքը, քանի որ իրենք չեն արձագանքի հայտարարությանը: Այս պատճառով մարդիկ, որոնց Դուք փնտրում եք, կարող են չփնտրել Ձեզ, այսինքն իրենք չեն գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: Մինչդեռ մեր ընկերությունը ունի այդ մասնագետների կոնտակտները, ինչպես նաև մենք տեղեկացված ենք, թե ինչպիսի առաջարկի պարագայում իրենք տեսականորեն պատրաստ կլինեն դիտարկել նոր առաջարկներ:
- Մեր ընկերությունում կան նաև այն մասնագետ-ղեկավարների տվյալները, որոնք չեն տեղադրում ինքնակենսագրականներ սոցիալական ցանցում, ինչպես նաև մեր այն հայրենակիցների, որոնք ներկա պահին աշխատում են արտերկրում, սակայն այս կամ այն պատճառով ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանց հնարավոր չէ գտնել համացանցում:
- Հաճախ անձնակազմի բաց որոնումը գործատուի կողմից վտանգավոր է, քանի որ մրցակիցները տեսնում են, թե ընկերության, որ ճյուղն եք պատրաստվում զարգացնել: Բացի այդ, եթե Դուք ցանկանում եք հեռացնել ներկա պահին այդ հաստիքը զբաղեցնող աշխատակցին, սակայն ժամանակից շուտ չեք կարող թափուր թողնել աշխատատեղը, նոր աշխատակցի բաց որոնումը կարող է ստեղծել լարվածություն: Նշված պատճառով գործատուներին երբեմն հարմար է անցկացնել հարցազրույցներ ոչ թե իրենց կազմակերպության տարածքում, այլ մեր գրասենյակում, ինչը կապահովի գաղտնիությունը:
- Կան պաշտոնատար անձինք, որոնք երբեք չեն ուղարկի իրենց ինքնակենսագրականը տարբեր կազմակերպություններ և չեն տեղադիր այն սոց. ցանցերում, բայց մեզ մոտ նրանք գրանցված են: Այն դեպքում, երբ Դուք ցանկանում եք ձեռք բերել եզակի մասնագետի, մենք առաջարկում ենք հեդհանթինգի ծառայություն՝ իրականացնելով այդ մասնագետի հետ բանակցման և աշխատանքի առաջարկի գործընթացը:
- Եթե թափուր աշխատատեղի ձեր հայտարարությանը արձագանքել են չափից շատ թեկնածուներ (կադրերի գծով փորձառու մասնագետներին հայտնի է թեկնածուների մեծամասնության համուզմունքը, որ իրենք կարող են ընթացքում տիրապետել ցանկացած մասնագիտությանը կամ լեզվին), հնարավոր է առնվազն մեկ շաբաթով խաթարվի Ձեր ընկերության բնականոն աշխատանքային գործընթացը՝ հեռախոսազանգերի ու ռեզյումեների տարափի պատճառով: Ահա թե ինչու շատ ընկերություններ գերադասում են զերծ պահել իրենց գրասենյակը նման անցուդարձից` հանձնարարելով փորձված կադրային գործակալություններին ընդունել հարվածն իրենց վրա ու բազում հավակնորդներից ընտրել 2-3 ընդունելի թեկնածու տվյալ թափուր տեղի համար: Իրականում հավակնորդներին գտնելն ու ընտրելը բարդ, ծավալուն աշխատանք է, որը պետք է կատարեն մասնագետները: Այն պահանջում է աչալրջություն, ժամանակի և մտավոր ռեսուրսների վատնում: Հարկ կա՞ արդյոք, որ Դուք դրանով Ձեզ ծանրաբեռնեք:
- Մեր ընկերությանը հատուկ է` - գործնականություն,
- կոմպետենտություն,
- հարգանք պատվիրատուի նկատմամբ,
ինչի մասին վկայում են մեր գործընկերների՝ միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրերը, որոնք կարող են տրամադրվել ըստ պահանջի:
Գործատուների համար անձնակազմի որոնման ծառայության արժեքը կախված է հաստիքից և թեկնածուների որոնման մեթոդներից (recruitment, executive search ), հաստիքը համալրելու բարդությունից, աշխատանքի ծավալից և ժամկետից, ինչպես նաև միաժամանակ տրվող հաստիքների քանակից, համագործակցության երկարատևությունից և այլ հանգամանքներից:Հաջողություն ենք մաղթում Ձեր բիզնեսին:
Ինչպես ենք աշխատում.
- Ընկերության և իր կորպորատիվ մշակույթի հետ գործակալության աշխատակցի ծանոթացում, հավակնորդների ընտրության հիմնական չափանիշների որոշում, թափուր պաշտոնների մանրակրկիտ նկարագրի կազմում, ժամկետների համաձայնեցում, աշխատանքային գրաֆիկի հաստատում։
- Պայմանագրի և թափուր հաստիքի նկարագրությամբ հայտի կնքում:
- Աշխատաշուկայի համապատասխան սեգմենտի մասին տեղեկության հավաքագրում ու վերլուծություն, հավակնորդների ընտրման մեթոդների մշակում:
- Հավակնորդների ընտրության իրականացում։
- Ռեզյումեների ուսումնասիրում, նախնական հեռախոսային հարցազրույցների անցկացում, գործակալության մասնագետի հետ հարցազրույցի կազմակերպում, մասնագիտական և հոգեբանական թեստավորում (անհրաժեշտության դեպքում), երաշխավորագրերի ստուգում:
- Թեկնածուների գնահատում, նախնական ցուցակի կազմում և նախապատրաստում գործատուի հետ հարցազրույցին:
- Ընտրված թեկնածուների ռեզյումեների և գործակալության մասնագետի կողմից եզրակացության ներկայացում գործատուին:
- Թեկնածուների և գործատուի միջև հանդիպման կազմակերպում։
- Հանդիպման արդյունքների քննարկում և, հավանության արժանանալու դեպքում, թեկնածուին աշխատանքի ընդունելու գործընթացի կոորդինացում, աշխատանքային պայմանների համաձայնեցում:
- Թեկնածուի կողմից աշխատանքային պարտականությունների ստանձնում, հայտի ուղեկցում երաշխավորված ժամանակահատվածի ընթացքում (պայմանագրում համապատասխան կետի առկայության դեպքում):
- Պայմանագրին կից հավելված 2-ի ու մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման ակտի ստորագրում և վերջնական փոխհաշվարկի կատարում:
- Այլ թեկնածուներին մերժման որոշման մասին իրազեկում:
Թեկնածուների որոնման, գնահատման և ընտրության մեթոդներ․
- Որոնում «Տանժեռ» գործակալության տվյալների բազայով,
- Հայտարարության տեղադրում «Տանժեռ»-ի կայքում և սոց․ ցանցերում,
- Հայտարարության տեղադրում շուրջ 20 աշխատանքի տեղավորման կայքերում,
- Սոց․ ցանցերում համապատասխան թեկնածուների որոնում,
- Ներկա պահին աշխատող մասնագետների ցուցակից ուղիղ որոնման իրականացում,
- Թեկնածուների որոնում ձեռք բերված աշխատանքային կոնտակտների միջոցով,
- Պատվիրատուին հետաքրքրող կոնկրետ մասնագետների հետ կապի հաստատում,
- Աշխատանք ԲՈՒՀ-երի հետ,
- Մասնակցություն մասնագիտական տոնավաճառներին,
- Թափուր հաստիքների տեղադրում ԶԼՄ-ում,
- Թեկնածուների հետ հարցազրույցների անցկացնում «Տանժեռ»-ի գրասենյակում,
- Մասնագիտական և/կամ հոգեբանական թեստավորում,
- Երաշխավորագրերի ստուգում։
Հայաստանում աշխատակազմի համալրման հայտի ներկայացման համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ՝ (+374)10 275310, (+374) 91 291892, (+374) 77 291892 կամ գրել էլ.հասցեին՝ tanger@tanger.am, info@tanger.am։
Ամենօր մենք հանդիպում ենք տաղանդավոր և յուրօրինակ մարդկանց: Նրանց, ովքեր առաջադրում են նոր գաղափարներ և նրանց, ովքեր դրանք իրականացնում են: Մարդկանց, ովքեր գերագնահատում են կամ, հակառակը, թերագնահատում են իրենց հնարավորությունները: Այն մասնագետներին, ովքեր արդեն իսկ հասել են հաջողության և հավակնորդներին, ում սպասվում է մասնագիտական փայլուն ապագա: Հանդիպում ենք ինչպե՛ս լուրջ, այդպե՛ս էլ ակտիվ և հումորի զգացումով անհատներին: Եվ յուրաքանչյուր անգամ մենք փորձում ենք գնահատել, հասկանալ և զգալ արդյոք նա այն մարդն է, ում որոնում է գործատուն: Այդ իսկ պատճառով մենք պետք է հասկանանք Ձեզ, հարգելի՛ ղեկավար, ճանաչենք Ձեր ընկերությունը և մանրամասն ձևակերպենք նոր աշխատակցի հանդեպ պահանջները:
«Կադրերը որոշում են ամեն ինչ» հին կարգախոսը միշտ արդիական է։ Վստահե՛ք մասնագետներին։
