ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տանժեռ-ի 20-ամյակը
Շնորհավո՛ր տարեդարձդ, Տանժե՛ռ
30% ԶԵՂՉ
հունվարի 11 - փետրվարի 11 գործատուներին տրվում է 30% զեղչ՝ աշխատատեղերի հայտարարությունները 1 ամսով տեղադրելու համար: Այսպիսով՝
- 1 հայտարարության 30 օրով մեր կայքում տեղադրելու արժեքը՝ 14.000 դրամ:
- 1 հայտարարության 30 օրով մեր կայքում և սոց. ցանցերում տեղադրելու արժեքը՝ 16.800 դրամ:
- 1 հայտարարության 30 օրով մեր կայքում, սոց. ցանցերում և աշխատանքի տեղավորման շուրջ 15 կայքերում տեղադելու արժեքը՝ 19.600 դրամ:
Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ 2020
«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում ապրիլի 29-ն տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական քոլեջի ուսանողների հետ այս անգամ օնլայն հարթակում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կադրային գործակալությունների միջոցով աշխատանք գտնելու ուղիները, մեր գործակալության առանձնահատկությունները, ինչպես նաև ուսանողներին տրվեցին ցուցումներ կեղծ կադրային գործակալություններից խուսափելու համար:
Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս կշարունակի նպաստ ստանալ
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից։
Շնորհավոր մեր 19-ամյակը!!
Լրացավ մեր 19 տարին։ Այս ողջ ժամանակահատվածում «Տանժեռը», անցնելով տարբեր մարտահրավերների միջով, ձեռք բերեց բազում ընկերներ, գործընկերներ և արժանացավ մի շարք մասնագետների վստահությանը։ Հպարտ ենք մեր ձեռքբերումներով:
Շնորհավոր տարեդարձդ, Տանժե՛ռ։
Եկամտի հարկի փոփոխություն
Կանանց ձեռներեցության աշխատաժողով:
Մարտի 22-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված կանանց ձեռներեցության վերաբերյալ աշխատաժողովին:
Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ 2019
«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան բազային բժշկական քոլեջի շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ներկա աշխատաշուկայի իրավիճակը, ինչպես նաև պարզաբանվեցին աշխատանք գտնելու հիմնական ուղիները:
Անվճար գրանցում
Տանժեռ ընկերությունը իր 18-ամյակի նախօրեին պատրաստել է հատուկ առաջարկ աշխատանք փնտրողների համար՝
Հունվարի 9-ից փետրվարի 9 բոլոր դիմորդների համար հայտարարված են անվճար գրանցման և խորհրդատվության տրամադրման օրեր: