Սույն թվականի մայիսի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել էր ամենամյա աշխատանքի տոնավաճառ՝ «ԲՈՒՀ-Աշխատաշուկա Կայուն Ապագա» խորագրով, որին մասնակցում էին տարբեր ոլորտների մոտ երեք հարյուր կազմակերպություններ:

Տանժեռ ընկերությունը ևս ունեցավ իր մասնակցությունը։ Տոնավաճառի ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին մեր ընկերությունում առկա թափուր հաստիքները, ինչպես նաև ուսանողներին և շրջանավարտներին տրվեց աշխատաշուկայի վերաբերյալ խորհրդատվություն, հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ մեր ընկերության գործունեությանը, աշխատելաոճին և  գրանցման պայմաններին։

Մենք ողջունում ու խրախուսում ենք նմանատիպ միջոցառումները և  կարևոր ենք համարում շրջանավարտներին կարիերայի հարցում աջակցումը։