Մեր կողմից մշակված “Համագործակցություն ԲՈՒՀ-երի հետ” ծրագրի շրջանակներում 2013թ.-ի հոկտեմբերի 17-ին համագործակցության պայմանագիր կնքվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության միջև: Ըստ պայմանագրի՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ավարտական կուրսի ուսանողները կարող են անվճար գրանցվել “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունում,իսկ վերջինս նրանց կաջակցի աշխատանք գտնելու հարցում:

Պայմանագրի կնքումից հետո Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ, որի ընթացքում “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչ՝ Լիլիթ Թումասյանը, ուսանողներին տեղեկացրեց պայմանագրի կնքման, մեր ընկերությունում գրանցման պայմաններին և համագործակցության  պայմանների և գործող ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացրեց “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը,նրա  գործունեության ոլորտը և հեռանկարները:   Ուսանողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք մանրամասնորեն պատասխանվեցին: