Դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Հոլանդիայում: Միգրացիայի Միջազգային Կազմակերպության միջոցով Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող  «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում հնարավոր է որոշ ժամանակով աշխատել որևէ հայկական ընկերությունում:

Ընկերներ, ովքեր Հոլանդիայում ունեն ծանոթներ կամ բարեկամներ, տարածե´ք այս նյութը. գուցե այն հետաքրքրի նրանց: 
Ծրագիրը կրում է մասնակցի բոլոր ծախսերը:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել մեր գրասենյակ: Այս տարվա գարնան-ամռան ընթացքում «Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը նույնպես մասնակցում էր ծրագրին և հյուրընկալում էր մեր հայրենակցին Հոլանդիայից:

Հեռ.:  (+37460) 529-529, (+37410) 27-53-10,

(+37477) 29 18 92, (+37491) 29-18-92 բջջ.