«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան բազային բժշկական քոլեջի շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ներկա աշխատաշուկայի իրավիճակը, ինչպես նաև պարզաբանվեցին աշխատանք գտնելու հիմնական ուղիները:


Անդրադարձ եղավ նաև անբարեխիղճ կադրային գործակալություններին, որոնք բացվում են կարճ ժամանակով, տալիս գրավիչ հայտարարություններ՝ գումար վաստակելու մտադրությամբ, և շուտով փակվում: Նման գործակալություններից խուսփելու համար ուսանողներին տրվեցին անհրածեշտ ցուցումներ:

Հանդիման վերջում ուսանողները ստացան խորհրդատվություն մասնագիտական ռեզյումե կազմելու և գործատուի վրա դրական տպավորություն թողնելու թեմաներով։ Վստահ ենք, որ աշխատանք գտնելու ճանապարհին ներկայացված տեղեկատվությունը կլինի օգտակար շրջանավարտների համար։

Հիշեցնենք, որ «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրին համաձայն բոլոր այն կրթական հաստատությունների շրջանավարտները, որոնք «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության հետ կնքել են պայմանագիր, կարող են անվճար օգտվել գրանցման (խորհրդատվություն, ռեզյումեի կազմում, մասնագիտական, հոգեբանակա և լեզվական հմտությունների թեստավորում ու գնահատում) ծառայություններից: