Աշխատանքային պայմանագրի ձև
Ստանդարտ ռեզյումեի ձև
Աշխատատեղեր
ՊայմաններՍտանդարտ ռեզյումեի ձև
Աշխատատեղեր
Աշխատանքի որոնումը նույնպես աշխատանք է, այնպես որ վստահեք դա մասնագետներին: Ձեզ չեն հիասթափեցնի մեր մոտեցումները, աշխատաոճի մակարդակը և անձնակազմի աշխատանքի որակը:
Մենք առաջարկում ենք աշխատանք Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։
Գրանցման համար անհրաժեշտ է մոտենալ մեր գրասենյակ բերելով՝
- 2 գունավոր լուսանկար (3х4)
- անձնագիր և անձնագրի պատճեն (ID քարտի պարագայում բերել վերջինիս բացվածքը)
Գրանցումն անվճար է: Ծառայության դիմաց վճարն իրականացվում է աշխատանքի անցնելու պարագայում՝ համաձայն պայմանագրի:Գրանցումը ներառում է հետևյալ ծառայությունները.
- ինքնակենսագրականի կազմում
- աշխատաշուկայի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև թեկնածուի մասնագիտական ունակությունների գնահատում
- պայմանագրի կնքում
- լեզուների իմացության թեստավորում և, անհրաժեշտության դեպքում, այլ մասնագիտական կարողությունների թեստավորում
- թափուր աշխատատեղերի առաջարկում (պայմանավորված թափուր հաստիքների հաճախականությամբ՝ համաձայն թեկնածուի ունակությունների, ցանկությունների և թափուր հաստիքների պահանջների)
Գրանցումը չի սահմանափակվում ժամանակով և աշխատանքի առաջարկների քանակով:Համագործակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (+374) 10 275310, (+374) 91 291892, (+374) 77 291892, կամ ուղարկել նամակ info@tanger.am էլ.հասցեին:
Գրասենյակը աշխատում է երկուշաբի - ուրբաթ ժամը 10:00-18:00 և շաբաթ օրը ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Կասյան 7-11:
