Լեռների մեջ ծվարած գեղատեսիլ քաղաքը մեզ դիմավորեց ցուրտ եղանակով, որն ի դեպ, չխաթարեց բնության գեղեցկության և մարդկանց բարեհոգության տպավորությունը:

"Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  միությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը Իջևանում ունի բաժանմունք, որի այցն էլ հենց ճանապարհորդության նպատակն էր: Ծրագրում ներառված էին ինչպես սեմինար, այնպես էլ մշակութային միջոցառումներ ՝ Արսեն Հակոբյանի “Արարատից Եվրոպա” ֆիլմի դիտումը, ինչպես նաև Յուրի Սարգսյանի “Մոռացված Աստվածների օրրանը” նոր գրքի ներկայցումն ու քննարկումը:

Մաքուր օդը, Ազատ գետը, արդյունավետ աշխատանքը, տարբեր երկրների քանդակագործների յուրօրինակ աշխատանքները քաղաքային այգում, զարմանալի դեկորատիվ նռներով զարդարված ծառը, կատակ ու երգն ավտոբուսում՝ օրը հաջողվեց: