2014 թ.-ի հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ աշխատանքի տոնավաճառ,որը կազմակերպել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածություն պետական ծառայություն գործակալությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:  

Տոնավաճառի նպատակն էր անմիջական կապ հաստատել գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչը գործատուներին ընկերության թափուր աշխատատեղերը նոր կադրերով համալրելու, իսկ աշխատանք փնտրողներին՝ միաժամանակ բազմաթիվ գործատուների հետ հանդիպելու, առկա թափուր աշխատատեղերի և զբաղվածության նոր ծրագրերի մասին տեղեկանալու հնարավորություն կտա:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, գործատուներ, պետական և մասնավոր զբաղվածության գործակալություններ, բազմաթիվ աշխատանք փնտրող անձինք, ուսանողներ և շրջանավարտներ: 

Աշխատանքի տոնավաճառին իր ակտիվ մասնակցությամբ հանդես եկավ նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը` ներկայացնելով շուրջ 28 թափուր աշխատատեղ: