24.09.04թ. "ԴԵԼՈՎՈՅ ԷՔՍՊՌԵՍ" թերթում տպագրված “Ցանց” աշխատանք փնտրողների համար” հոդվածը “Տանժեռ” կադրային գործակալությունը և “Վլադիմիր Դովգան” կադրային գործակալությունների միջազգային ցանցը (ԿԳՄՑ) պայմանագիր են կնքել համագործակցության մասին: Համաձայն պայմանագրի “Տանժեռը” դարձել է “Վլադիմիր Դովգան” ԿԳՄՑ-ի իսկական անդամ և նրա բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: “2003 թվականին “Վլադիմիր Դովգան” կադրային գործակալության նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1998թվականին, ստեղծվել է ԿԳՄՑ միավորումը,- ասում է “Տանժեռ” գործակալության տնօրեն Նանա Հերունին:

- Այսօր ցանցի մեջ ընդգրկված են 65 կադրային և ռեկրուտինգային (հավաքագրող) գործակալություններ աշխարհի 11 երկրներից, ներառյալ ԱՄՆ-ն, Իսրայելը և Մոնղոլիան: ԿԳՄՑ-ին անդամագրվելը հնարավորություն է տալիս մասնակցել համատեղ պատվերների կատարմանը, ստանալ փաստաթղթերի հեղինակային փաթեթ, որը կարգավորում է ռեկրուտինգային բիզնեսի վարման տեխնոլոգիան միջազգային համարում ստացած (ISO 9001:2000) բիզնես- ստանդարտների հիման վրա և խորհրդատվություն կատարել մասնագիտական հարցերի շուրջ: Բացի այդ ԿԳՄՑ-ն ապահովում է գործընկերներին տեղեկատվական, մարքեթինգային, իրավաբանական և գովազդային օժանդակություն, գործընկեր-գարծակալություններին աշխատակազմերի համար ուսուցում է անցկացնում (ղեկավարների, խորհրդատուների, կառավարիչների) թրեյնինգների ու սեմինարների ձևով: Դրա հետ մեկտեղ ցանցի մասնակիցները կարող են օգտվել որոնման “ինտեր-ռեկրուտեր” ավտոմատացված համակարգից: - ԿԳՄՑ-ն շնորհիվ ռեգիոնալ և արտերկրների գործընկերների ճյուղավորված ցանցի հնարավորություն ունի 5-ից 45 աշխատանքային օրվա ընթացքում կարելի է ասել ցանկացած պրոֆիլի մասնագետ ընտրել, - ճշտում է Ն. Հերունին: - Ընդ որում պատվերը գործում է փորձնական ժամկետի ընթացքում` երեքից վեց ամիս, իսկ անհրաժեշտության դեպքում մեկ անգամ կատարվում է մասնագետի անվճար փոխարինում: Վերջերս “Տանժեռը” մասնակցեց “Վլադիմիր Դովգան” ԿԳՄՑ-ի կողմից կազմակերպված Առաջին բիզնես-ֆորումին: Մոսկվայում հավաքվել էին կադրային 40 գործակալությունների ներկայացուցիչներ 7 երկրներից: Ֆորումին ուսումնասիրվեցին համատեղ աշխատելուն վերաբերող հարցեր, քննարկվեցին ուսուցման անցկացման թեմատիկան, պարբերականությունը, աշխարհագրությունը, տեղեկությունների փոխանակում կատարվեց տարբեր երկրներում աշխատանքի շուկայի վիճակի մասին: “Տանժեռի” համար ֆորումին մասնակցելու արդյունքներից մեկը եղավ վերլուծական տեղեկատվություն հավաքելու, միացյալ կենտրոն ստեղծելու պրոյեկտին ներգրավելը: Դա հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ աշխատանքի շուկայի վիճակի մասին ու հեռանկարների մասին, ինչպես նաև Ռուսաստանի ռեգիոններում և մերձավոր ու հեռավոր արտերկրներում այս կամ այն բնագավառում աշխատող մասնագետների աշխատավարձի մասին: Պրոյեկտի արդյունքը կլինի պարբերաբար նորոգվող տվյալներով տեղեկատուի լույսընծայումը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու հենց “Տանժեռն” է ընկել Վլադիմիր Դովգան ԿԳՄՑ-ի տեսադաշտը, տիկին Հերունին մասնավորապես նշեց, որ ցանցի մեջ ներգրավվում են առաջատար գործակալությունները, ընդ որում մեկական` յուրաքանչյուր ռեգիոնից: Հարկ է ասել, որ “Տանժեռը” կողմնորոշվում է բարձր և միջին օղակի աշխատակազմի ընտրության վրա` տնտեսավարության տարբեր ոլորտների համար, սկսած բանկային և վերջացրած առևտրա-գնորդային ոլորտով: “Մեր դասընթացներ էլ ենք կազմակերպում, ուր կադրերը վերապատրաստվում են էթիկայի և գործավարության գծով, անց ենք կացնում ստաժավորում տարբեր մասնագիտություններով այն ընկերություններում, որոնք համագործակցում են գործակալության հետ, - ասում է“Տանժեռի” տնօրենը: - Իսկ ինչ վերաբերում է “Վլադիմիր Դովգան” ցանցին մասնակցությանը, ապա այն, ըստ ինձ, նշանակալիորեն ընդլայնում է մեր կողմից մատուցվող ծառայությունների տիրույթը ու մեր գործունեության աշխարհագրությունը”: Կարեն Մալխասյան