Ծրագիր միգրանտների համար
«Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի ներքո իրականացնում է մասնագիտական որակավորման և վերավորկավորման դասընթացներ տարբեր ոլորտներում:
Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնագիտություն և ինտեգրվել հայկական աշխատաշուկա:
Ծրագրին մասնակցել կարող են միգրանտներ` ՀՀ այն քաղաքացիները, ովքեր առնվազն 3 ամիս գտնվել են Հայաստանից դուրս, իսկ այժմ գտնվում են Հայաստանում ետ վերադառնալու պահից ոչ ավելի քան 1 տարի:
Դասընթացների ավարտից հետո մասնակիցներն անվճար կհաշվառվեն մեր ընկերությունում և կստանան աշխատանք գտնելու հնարավորություն:
Դիմե´ք մեզ և ստացեք ուսուցում Ձեզ հետաքրքրող ոլորտներում՝
•Լեզուների ուսուցում
•Համակարգչային հմտություններ/ծրագրեր
•Վաճառքի մենեջեր/շուկայի զարգացման պատասխանատու
•Գործավարություն և օֆիսային աշխատանքի էթիկա
•Կադրային գործավարություն
•Ոսկերչություն
•Վարսահարդարում և այլն:
Խնդրում ենք բոլորին աջակցել այս նյութի տարածմանը օգնելով մեր վերադարձած հայրենակիցներին ստանալ նոր հնարավորություններ ինտեգրվելու հայկական աշխատաշուկա:
Ուշադրությու´ն, տեղերը սահմանափակ են: