2013 թ. հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի գրասենյակում կայացավ կոնֆերանս “Աշխատանքային միգրացիա և քաղաքականություն ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը” թեմայով, որտեղ կատարվեց համեմատական վերլուծություն և ԱՊՀ երկրների փորձի փոխանակում:

  

Կոնֆերանսում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

1.Ազգային քաղաքականության կարգավորումները միգրանտներին ազգային զարգացմանը ներգրավելու միջոցով, փորձի փոխանակում;

2.Հայաստանում միգրացիոն քաղաքականության փոփոխությունները ուղղված աշխատանքի պայմանների բարելավմանը, միգրանտների ներգրավմանը և արտագաղթի նվազեցմանը;

3.Գլոբալ աշխարհը և միգրացիան;

4.Առանձնահատկություններ, որոնք բնորոշ են Ղրղստանում քաղաքացիների միգրացիային;

5.Ազգաբնակչության զբաղվածությունը և նրա կարգավորումը տեղեկատվական էկոնոմիկայի մեջ;

6.Միջմշակութային հաղորդակցությունը որպես միգրանտների ադապտացիայի գործոն այլ մշակույթի  նկատմամբ;

7.Երկլեզվությունը որպես միգրանտի արդիականացման գործիք;

8.Հայաստանում պարզեցված վիզայի ռեժիմի գնահատականը;

9.Պետության միգրացիոն քաղաքականության ազդեցությունը ինքնիշխան պետության տնտեսվարող սուբյեկտների գործունեության մեջ  միջազգային կառավարման համակարգերի ինտեգրման ուղղությամբ;

10.Միգրացիոն գործընթացների հետազոտության փորձը միջմշակութային հարթությունում;

11.Միգրացիայի սոցիալ-հոգեբանական գործոնները;

12.Միգրացիոն քաղաքականության ազդեցությունը հասարակության սոցիալ անվտանգության ապահովման վրա;

13.Միգրացիոն քաղաքականության կարգավորումը Դաղստանի Հանրապետությունում և այլն: 

“Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն,  Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահ՝ Նանա Հերունին ևս կոնֆերանսի պատվիրակների թվում էր: