Տանժեռ ընկերության տնօրեն՝ Նանա Հերունու մասնակցությունը մամլո ասուլիսում ՀՀ Զբաղվածության մասին oրենքի նախագծի քննարկման վերաբերյալ
“Մեդիակենտրոնի” և Պետական կառույցների հետ համագործակցության “Հանրային ցանցի” և այն համակարգող “Արազա” ԲՀԿ-ի համագործակցությամբ սույն թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս “Զբաղվածության մասին” ՀՀ oրենքի նախագծի վերաբերյալ:
Մամլո ասուլիսի նպատակն է լոբբինգի միջոցով հանրության լայն շրջանակներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացնել տեղեկատվություն՝
•օրենքի նախագծի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ ցանցի գնահատականների,
•օրենքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված հիմնախնդիրների,
•ՔՀԿ-ների կողմից բարձրաձայնված և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը ներկայացված խնդրահարույց հարցերի և լուծման առաջարկների վերաբերյալ նախարարության բանավոր ներկայացրած դիրքորոշման,
•օրենքի նախագծի ներկա կարգավիճակի և ընդունման գործընթացում “Հանրային ցանցի” հետագա քայլերի մասին:
Մամլո ասուլիսին մասնակցեց և հարցերին պատասխանեց նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ Նանա Հերունին:
Ասուլիսի հոլովակը հնաևավոր է դիտել հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=QFD5KfWNh-o