2011թ. հունիսի վերջին և հուլիսի սկզբին, մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է Հանրապետական Գործատուների միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ, ճանաչողական այցով եղավ Լոնդոնում: Այցը կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO): Պատվիրակության կազմում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ Զբաղվածության պետական ծառայությունից, ՀՀ Գործատուների միությունից և այլն: Լոնդոնում, մեկ շաբաթվա ընթացքում, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Անգլիայի անվտանգության և առողջապահության պետական կառույցների, զբաղվածության մասնավոր գործակալությունների Կոնֆեդերացիայի, գյուղատնտեսության բնագավառի լիցենզավորող կառույցի, Միգրացիոն կոմիտեի, Միացյալ Թագավորության արհմիությունների Կոնֆեդերացիայի, միգանտների իրավունքների պաշտպանության կազմակերպության և ուրիշ այլ կազմակերպությունների հետ: Պատվիրակության անդամներին հետաքրքրեց վերոնշյալ ընկերությունների աշխատանքային փորձը, հատկապես օրինակելի էր պետական կառույցների և զբաղվածության մասնավոր գործակալությունների համագործակցությունը: Հաջողվեց նաև գնահատել Լոնդոնի գեղեցկոըւթյունը: