2012թ. դեկտեմբերի 7-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության օժանդակությամբ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի իրականացման շրջանակներում հրավիրվեց Կլոր սեղան, որի ընթացքում քննարկման դրվեց «Միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական մոնիթորինգի համակարգը, աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման սկզբունքներն ու ՀՀ-ի համար այդ առումով առավել հետաքրքրություն ներկայացնող երկրների ցանկը» զեկույցները:

Հանդիպմանը հրավիրված էին ներկայացուցիչներ՝ պետական կառավարման մարմիններից, միջազգային և հասարարական կառույցներից, զբաղվածության մասնավոր գործակալություններից: Կլոր սեղանի աշխատանքին մասնակցեց նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության  տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունին: