Նոյեմբերի 17-28-ը փորձի և աշխատանքային պրակտիկայի փոխանակում մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների միջև ծրագրի շրջանակներում, որը կազմակերպել էր Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնը (ՄԶՄԿ) մեր ընկերության փոխտնօրեն Մարինա Ցիմբալովան այցելեց Վարշավա և Կիև: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը, որը բաղկացած էր մասնավոր գործակալությունների ղեկավարներից, այցելեց լեհական “EWL” ռեքրութինգային ընկերություն Վարշավայում և ընկերության մասնաճյուղ ՝ ՈՒկրաինայում: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ընկերության գործունեությանը, մեթոդներին և գործիքներին, որոնք նրանք կիրառում են իրենց աշխատանքային պրակտիկայում՝ սկսած գործատուից պատվերի ստացման պահից մինչև աշխատակցի գրանցում ընկերությունում: 

Վարշավայում աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների ներկայացուցիչները այցելեցին նաև պետական շրջանային զբաղվածության բաժիններ, որտեղից սկսվում և վերահսկվում է օտարերկրյա աշխատուժի աշխատանքի վերցման գործընթացը: Նաև հանդիպում տեղի ունեցավ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ, որոնք տեղեկատվական-խորհրդատվական ծառայություններ են մատուցում օտարերկրյա աշխատակիցներին: Պատվիրակությունը այցելեց նաև մի շարք ձեռնարկություններ, որտեղ աշխատում են միգրանտներ հիմնականում ՈՒկրաինայից: