2013 թ-ի նոյեմբերի 15-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունում տեղի ունեցավ սեմինար “Սոցիալական գործընկերությունը (Կառավարություն-Գործատուների Միություն-Արհմիությունների Կոնֆեդերացիա) և ՀՀ զբաղվածության մասին օրենքը” թեմայով: 

Ներկայացվեցին սոցիալական գործընկերության սխեմաները, հիմունքները և ծրագրերը, նկարագրվեցին Գործատուների Միության աշխատանքը այս եռակողմ համաձայնագրի շրջանակներում, Միության դերը զբաղվածության մասին նոր օրենքի դրույթների մշակման գործում, որն այժմ քննարկման մեջ է Ազգային ժոզովում և, որը հավանաբար կընդունվի 2014թ հունվարից: 

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը իր աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների ճյուղային միության հետ միասին տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարել հաստատման նախատեսված օրենքի մի շարք դրույթների փոփոխման և դուրս բերման համար, քանի որ եռակողմ համաձայնագրի շրջանակներում Միությունն ունի “վետոյի” իրավունք:  

 

Նոր օրենքի հիմնական շահառուներից են աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունները, որոնց աշխատանքը կկարգավորվի զբաղվածության մասին օրենքի միջոցով: Մի շարք կադրային գործակալությունների հրավիրված ներկայացուցիչներին առաջակվեց միավորվել, որպեսզի ճյուղային միության շրջանակներում այդ թվում նաև համապատասխան օրենսդրական նախագծերի մշակման փուլում ունենան իրենց շահերի լոբբինգի հնարավորություն: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահը հանդիսանում է մեր՝ “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին: