Ս/թ հոկտեմբերի  16- 22-ը  կկայանա “ Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում – 2011 "  խորագրով   միջոցառումներիշարք     Երևանում, Իջևանում, Գյումրիում:  

     Կազմակերպիչներն են “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” (www.mku.am)  հասարակական կազմակերպությունը և dvv internationalկազմակերպության մասնաճյուղը Հայաստանում: “Շաբաթվա”համակազմակերպիչներների թվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, British  Council և մի շարք այլ կազմակերպություններ: Միջոցառումների հիմնական նպատակն է հասարակության լայն շերտերին իրազեկել  ու տարածել ցկյանս կրթության, այդ թվում մեծահասակներիկրթության առկա վիճակի, հիմնախնդիրների ու զարգացման միտումների մասին:

 

Շաբաթվա միջոցառումներին անմիջականորեն կարող են մասնակցել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են`

 

•          վերապատրաստման դասընթացներ,

•          վերաորակավորման դասընթացներ,

•          որակավորման բարձրացման  դասընթացներ,

•          նախապատրաստական դասընթացներ,

•          մասնագիտական ուսուցում,

•          վարպետային ուսուցում,

•          արհեստների ուսուցում ,

•          ոչ ֆորմալ կրթության այլ  դասընթացներ կամ ուսուցում:

Շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին “Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն” ցուցահանդեսով  BALL ROOM ( BEST WESTERN CONGRESS HOTEL) սրահում , որի մասնակիցները կարող են անվճար տրամադրված տարածքում ցուցադրել իրենց կամ իրենցկազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվությունն  ու համապատասխան նյութերը, իրականացնել ցուցադրական վարպետաց դասեր: “Տանծեռ” ռեքրութինգային ընկերությունը, որպես “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” հասարակական կազմակերպություն համահիմնադիր, նույնպես մասնակցելու է ցուցահանդեսին և անցկացնելու է անվճար գրանցման ակցիա, բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատանքեն որոնում:

Ցուցահանդեսին զուգահեռ PICASSO (BEST WESTERN CONGRESS HOTEL)  սրահում տեղի կունենան մի շարք ելույթներ և քննարկումներ, ինչպես նաև“Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” (ՄԿևՈՒՈԿԸ) հասարակական կազմակերպության գործունեության մասինպատմող  ֆիլմի դիտում:

Մեկօրյա ցուցահանդեսի ավարտին բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն  ճանաչվածները կստանան հատուկմրցանակներ հետևյալ երեք անվանակարգերում`

1.         իր գործունեությունը  լավագույնս ներկայացնող անհատը կամ կազմակերպությունը,

2.         լավագույն վարպետաց դասը,

3.         լավագույն ցուցադրությունը:

Ցուցահանդեսին մասնակցելու համար թեկնածուները պետք է ներկայացնեն հայտ

info@mku.am; arcu01@yahoo.com  էլեկտրոնային հասցեներով`   ուղարկելով հակիրճ ու ամփոփ տեղեկատվություն իրենց կամ իրենց կազմակերպության մասին:

Ցուցահանդեսի մասնակցները կընտրվեն թեկնածուների կողմից ուղարկված հայտերի հիման վրա` միջոցառման  կազմակերպիչների` “Մեծահասակներիկրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում”  հասարակական կազմակերպության հանձնաժողովի երաշխավորությամբ:

Ընտրված մասնակիցների ցուցակը պաշտոնապես կհրապարակվի  “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” հասարակական կազմակերպության կայքէջում` URL: www.mku.am