Հյուրընկալում գործընկերոջը
Այս կամ այն ընկերության ճիշտ անձնակազմի ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է ներսից հիմնովին ուսումնասիրել ընկերությունը, հասկանալ թե ինչով է նա շնչում, զգալ ընկերության կորպորատիվ մշակույթը: Այդ պատճառով երեկ մենք ընդունեցինք ամենախոշոր դեղեր արտադրող հայկական “Լիկվոր” դեղագործական ընկերության տնօրենի հրավերը, որի հետ շուրջ 13 տարի համագործակցում ենք և հյուրընկալեցինք նրանց:
Տպավորեց ամենը՝ և գեղեցիկ կառույցը, և ճաշակով ներքին հարդարանքը, գերմանական և ավստրիական ընկերությունների որակյալ սարքավորումները՝ այստեղ ամեն ինչ սիրով է արված և ամեն մի մանրուք արժանացել է ուշադրության: Դա ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի սկզբունքն է, ով 22 տարի առաջ զրոից ստեղծեց ընկերությունը: Նա ընկերության սիրտն է և շարժիչ ուժը, մարդ, որն ուշադիր է իր բոլոր աշխատակիցների նկատմամբ, հետաքրքված նրանց ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական խնդիրներով, և, ինչպես մենք հասկացանք մեր այցելության ավարտին, սիրված է բոլորի կողմից:
120 աշխատակից, 60 դեղամիջոցների տեսականի, որոնց 50%-ն արտահանվում են 10 երկրներ: Այստեղ հպարտանալու տեղ կա: Առանց բացառության՝ բոլոր սիրալիր աշխատակիցների աչքերում, որոնց մենք հանդիպում էինք շրջելիս շենքի, թե օֆիսային մասում, թե' պահեստայի և թե' արտադրական տարածքներում, ընդհուպ մինչև բանվորների և անվտանգության աշխատակիցների` ինտելեկտ և բարյացակամություն էր: Առաջին տեղում են՝ որակը, ստերիլությունը, օդի և ջրի մաքրման մատակարարման եզակի համակարգերը, որոնք պահպանում են տարածքների անհրաժեշտ ջերմությունը:
Մեր այցելությունը ավարտվեց ձեռքբերումների և պատվո պատի մոտ, ինչը ընկերության հպարտությունն է, որտեղ հավաքված են վկայականներ, դիպլոմներ եւ լուսանկարներ, ինչպես նաև ընկերության պատմությունը խորհրդանշող իրեր:
Ցանկանում ենք մեր հաճախորդին բարգավաճել և ընդլայնվել, իսկ մենք մեր հերթին կաշխատենք անձնակազմի որակի ապահովման վրա: