2013 թ.-ի դեկտեմբերի 5-ին “Մետրոպոլ” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում կանանց բիզնեսի զարգացմանը նվիրված երկրորդ ազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի գործատուների Հանրապետական միությունը: 

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրները, կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, աջակցող ծրագրերը, ՓՄՁ հիմնահարցերը, ինչպես նաև դիտարկվեցին առաջարկություններ հետագա գործողությունների համար:

Համաժողովի ժամանակ ներկայացվեցին կանանց ձեռնարկատիրության ոլորտում ՀԳՀՄ-ի կողմից իրականացված վերլուծության արդյունքները: Վերլուծության նպատակն էր բացահայտել գործարար կանանց կարիքները, բիզնես գործընթացներում նրանց ինտեգրման աստիճանը, ինչպես նաև կանանց ունեցած ակտիվ դերը Հայաստանի տնտեսական կյանքում: ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր բացման խոսքում նշեց, որ կանայք ունեն հավասար իրավունքներ, բայց չունեն հավասար հնարավորություններ: 

 

Համաժողովին մասնակցեցին պետական, հասարակական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահը: