Նոյեմբերի 30-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համատեղ և Եվրոպական միության օժանդակությամբ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում կազմակերպեց կլոր սեղան, որի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում   աշխատանքի և զբաղվածության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագնա աշխատանքային միգրացիայի վերաբերյալ  ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության զեկույցը:

 

Վերլուծության ներկայացումից հետո աշխատանքային խմբի ներկայացուցիչները  քննարկմանը վեր  հանեցին այդ ոլորտում օրենսդրության փոփոխությունների առաջարկները: Մենք ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սեվեռել առաջարկվող մեկ փոփոխությանը, որն աշխույժ քննարկվեց ներկա գտնվողների կողմից  և վերաբերվում է օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի իրավունքի ձեռք բերմանը:  

Ներկայումս բոլոր օտարերկրյա քաղաքացիները ժամանակավոր կացության թույլտվություն և սոցիալական քարտ ստանալուց հետ իրավունք ունեն աշխատելու Հայաստանում: Նոր օրենսդրությունը ենթադրում է նաև ստանալ աշխատանքի թույլտվության իրավունք: Ինչպես է դա տեղի ունենալու: Անձը դիմում է գործատուին, և եթե վերջինս ցանկանում է նրան աշխատանքի ընդունել, ապա պարտավոր է դիմել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն կամ Զբաղվածության Պետական ծառայություն: Այս տեսչությունները իրենց հերթին պետք է առաջարկեն այլընտրանքային աշխատակցի` ՀՀ քաղաքացու, ով հաշվառված կլինի տվյալ կենտրոններում որպես գործազուրկ: Նման թեկնածուներ չգտնելու դեպքում, գործատուն նոր  միայն  կստանա իրավունք ընդունելու աշխատանքի օտարերկրացու: Այս գործընթացը կտևի առնվազն մեկ ամիս, իսկ հաշվի առնելով մեր բյուրոկրատական ապարատը և ավելի:

Ելնելով մեր փորձից ոչ մի գործատու չի սպասի այդքան ժամանակ, թափուր աշխատատեղը լրացնելու համար: Հաշվի առնելով, որ Հայաստան վերադարձողները և աշխատանք փնտրողները հիմնականում մեր հայրենակիցներն են ԱՊՀ երկրներից՝  Ռուսաստանի, Ուկրաինայի և այլն երկրների քաղաքացիությամբ, ապա նոր կանոնակարգը վերջնականապես կարգելափակի  վերադառնալու հնարավորությունները մեր այն հայրենակիցների համար, ովքեր ժամանակին լքել էին Հայրենիքը:

Մեր կարծիքով տվյալ օրենքը Հայաստանի համար այսօր արդիական չէ, ինչպես օրինակ, խոշոր մեգապոլիսների և եվրոպական քաղաքների համար, որոնք ունեն ներգնա աշխատողների մեծ հոսք: Ազգային գաղափարախոսության ստեղծման և մեր ժողովրդի պետականության  ամբողջականության պահպանման անհրաժեշտության պարագայում, օրենսդրական նման  փոփոխությունները նման են անգամ սաբոտաժի:

Ու՞մ է դա հարկավոր և ինչու: Միա՞յն նրա համար, որ համապատասխանենք եվրոպական չափանիշներին և ցույց տանք եվրոպացիներին մեր գրավչությունը: Նման պնակալիզությունը՝ այս տիպի օրենքների ընդունումը, ինչպես նաև եվրոպական կոնվեցիաներն կուրորեն  վավերացնելու ցանկությունը՝ հաշվի չառնելով հայկական շուկայի առանձնահատկությունները և սոցիալական հիմքերը, ինչպես նաև սեփական ժողովրդի գլոբալ և  տեղական շահերը, կարող է Հայաստանը կանգնեցնել փակուղու առջև: 

Եթե, այնուամենայնիվ, նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը կա, ապա մեր կարծիքով միակ այլընտրանքային լուծումը կլինի նախօրոք ժամանակավոր կացության թույլտվության հետ մեկտեղ տալ  աշխատանքի իրավունք, ինչը օտարերկրացուն  հնարավորություն կտա գործատուին ներկայանալ և   միանգամից աշխատանքի անցնել:  

Կլոր-սեղան քննարկումներին մասնակցեց նաև մեր ընկերության տնօրեն Նանա Պարիսի Հերունին, ով  նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության մասնավոր զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահն է:

 

Հրավիրված կազմակերպությունների ցանկ

1.Պետական կառավարման մարմիններ

1.ՀՀ նախագահի աշխատակազմ

2.ՀՀ կառավարության աշխատակազմ

3.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.ՀՀ արդարադատության նախարարություն

5.ՀՀ արտաքին գործերի նախարարություն

6.ՀՀ սփյուռքի նախարարություն

7.ՀՀ ազգային անվտանգության ծառայություն 

8.ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն 

9.ՀՀ ոստիկանություն

10.ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն

11.ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն

2.Միջազգային և հասարակական կառույցներ

12.Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն 

13.ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ

14.Հայաստանում եվրոպական խորհրդատվական խումբ

15.Միգրացիայի միջազգային կազմակերպություն

16.Աշխատանքի միջազգային կազմակերպություն

17.Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ

18.Հայկական սոցիալ-Ժողովրդագրական նախաձեռնություն»  

19.ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ ՀԿ

20.Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն

21.Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

22.Հայաստանի գործատուների հանրապետական միություն

23.Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ

3.Զբաղվածության մասնավոր գործակալություններ

24.“Տանժեռ” ռեքրութինգային ընկերություն

25.“Աքսեպտ” կադրային կենտրոն

26.“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

27.“Լուգերա և Մակլեր” Հայաստանում տարածաշրջանային գրասենյակ