Աշխատանքի տոնավաճառ
2015թ.-ի սեպտեմբերի 18-ին «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը մասնակցեց Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից զբոսայգում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին՝ ներկայացնելով ավելի քան 18 թափուր աշխատատեղ: Տոնավաճառը կազմակերպվել էր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից:
Տոնավաճառի նպատակն էր բարձրացնել զբաղվածության մակարդակը Երևանում՝ համապատասխանեցնելով գործատուների և աշխատանք փնտրողների կարիքները։
Տոնավաճառ այցելեցին և´ գործազուրկներ և´ աշխատանք ունեցող մարդիկ: Տոնավաճառն ընթացավ բավական ակտիվ: Մեր տաղավարի շուրջ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Նրանք ծանոթացան առկա թափուր հաստիքներին, ստացան խորհրդատվություն աշխատաշուկայի վերաբերյալ, ինչպես նաև բոլոր այն աշխատանք փնտրողները, ովքեր համապատասխանում էին գործող հաստիքների պահանջներին հրավիրվեցին մեր ընկերություն հետագա համագործակցության համար: