Հանդիպում շրջանավարտների հետ
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը՝ Աննա Ղամբարյանը, «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:
Հանդիպումները շատ ջերմ էին և ադյունավետ: Շրջանավարտների կողմից բազմաթիվ հարցեր առաջ քաշվեցին, որոնք գտան իրենց պատասխանները: Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի շրջանավարտներին ավելի շատ հուզում էր ոչ թե այն թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին, այլ այն թե ինչպես և ինչ միջոցներով ճիշտ տեղեկատվություն ստանալ գործատուների, աշխատակիցների նկատմամբ նրանց վերաբերմունքի և տվյալ ընկերության մասին:
Հանդիպման ընթացքում շրջանավարտները խորհրդատվություն ստացան ոչ միայն ճիշտ և մրցունակ ինքնակենսագրություն գրելու, այլ նաև գործատուին ճիշտ ներկայանալու և հարցազրույցին պատշաճ պատրաստվելու վերաբերյալ:
Հանդիպման վերջում շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ստացած տեղեկատվության, խորհրդատվության և նրանց ընձեռված հնարավորությունների համար:
Հարկ է նշել, որ «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում բոլոր այն կրթական համալիրների շրջանավարտները, որոնք «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության հետ կնքել են համաձայնագիր, կարող են անվճար գրանցվել մեր ընկերությունում և օգտվել մեր ընկերության բոլոր ծառայություններից: