Նոր շրջադարձ է ստանում “Զբաղվածության մասին” օրենքի նախագծի քննարկումը, որը նախատեսվում է ընդունել 2014 թ.-ին:

2013թ-ի հունիսի 4-ին <ԱՐԱԶԱ> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Զբաղվածության մասին” օրենքի նախագծի  հանրային քննարկում: Հետաքրքրված կազմակերպությունների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, քննարկվում էին նախագծի թերությունները, հարցեր էին տրվում  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչին:

Քանի որ, օրենքը անդրադառնում է նաև զբաղվածության  մասնավոր գործակալությունների ոլորտին, որը, անշուշտ, կարգավորման կարիք ունի, ապա մեզ մտահոգում են մի շարք կետեր, որոնք, ըստ մեզ, լավ չեն մտածված և խոսում են պաշտոնյաների մասնավոր զբաղվածության սեկտորի ներսի աշխատանքերի մեխանիզմի սխալ պատկերացման մասին: Այս հարցը բարձրացրեց մեր ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության Ընկերությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունին: Ամփոփման վերջում մեր ընկերության տնօրենը խնդրեց օրենքը կազմող նախարարության ներկայացուցչին ավելի սերտ համագործակցել մասնավոր գործակալությունների հետ՝ օրենքի նախագծի քննարկման հարցում, քանի որ մեր իրականությանը չհամապատասխանող օրենքի ընդունումը կարող է վտանգել մասնավոր զբաղվածության՝ առանց այն էլ թույլ զարգացած, ոլորտի գոյությունը: