Մարտի 22-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված կանանց ձեռներեցության վերաբերյալ աշխատաժողովին:

Տվյալ աշխատաժողովի կենտրոնական նպատակներից էր նպաստել երկրի առաջադիմությանը տանող թեմաների քննարկմանը. մասնավորապես՝ անդրադառաց եղավ կանանց ձեռներեցությանը և նշված ոլորտի առկա վիճակի գնահատման և հաշվետվության լավագույն տարբերակի մշակմանը: Ինչպես նաև կարևորություն տրվեց պրակտիկ փորձի և տեսակետների փոխանակման հարթակ ստեղծելուն:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացված թեմաների և տվյալների հիման վրա ամբողջականացվեց ՓԲԱ ինքնագնահատման հարցաթերթիկի վերջնական տարբերակը:

Ելույթներ ունեցան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գեվորգյանը , Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ETF-ի՝ Հայաստանի համակարգող Դիդիեր ՋԵԼԻԲԵՐԹԸ: ՓԲԱ ֆոկուս խմբերի նպատակների և աշխատանքային մեթոդի ներկայարեց Ֆլորիան ԿԱԴԼԵՏԶԸ, ETF-ի մասնագետ ձեռներեցության և ձեռնարկատիրական հմտությունների գծով: