Ահա և կայացավ Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի շրջանավարտների առաջին հանդիպումը «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ տեխնիկապես լավ կահավորված լսարաններից մեկում պետական քննությունից անմիջապես հետո: Չնայած շրջանավարտները մի փոքր հոգնած և հուզված էին, բայց դա բոլորովին չնվազեցրեց նրանց հետաքրքրությունը մեր ընկերության և մեր գործունեության նկատմամբ: Առաջին իսկ րոպեներից ստեղծվեց հաճելի մթնոլորտ, որն էլ շփումը դարձրեց անմիջական և արդյունավետ: 

Շրջանավարտներից շատերին հետաքրքրում էր հայկական աշխատաշուկայում տիրող ներկայիս իրավիճակը, բարդություններն ու խոչընդոտները, որոնց կարող են բախվել շրջանավարտները  ինչպես նաև իրենց հնարավորություններն այդ աշխատաշուկայում, և նրանց մտահոգությունները բոլորովին էլ զարմանալի չեն, քանի որ նրանցից շատերը Հայաստան են ժամանել ՌԴ-ից ու նվազ պատկերացումներ ունեն հայկական աշխատաշուկայի և  ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգերի մասին: 

Ի դեպ նշեմ, որ սույն թվականի ապրիլի 30-ին Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի և «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում վերոնշյալ համալսարանի շրջանավարտները հնարավորություն ստացան անվճար գրանցվելու մեր ընկերությունում: Համաձայնագրի նպատակը մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտների զբաղվածության ապահովումն է: